• Latest news

Կորտիզոլ. Ինչու՞ է այս հորմոնն այդքան կարեւոր

6 ապրիլի, 2019  19:55

Կորտիզոլը  մակերիկամների կեղևի ստերոիդ հորմոն է, որն արտադրվում է մակերիկամների կեղևի խրձային հատվածում ACTH-ի հսկողության  ներքո: Կորտիզոլը առնցքային դեր ունի օրգանիզմի սթրեսի նկատմամբ պաշտպանողական ռեակցիաների ժամանակ: Այն բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի քանակությունը,նվազեցնում է ճարպերի առաջացումը և խթանում քայքայումը՝ նպաստելով հիպեր-լիպիդեմիաների և հիպերխոլեսթերինեմիաների զարգացմանը: Մեր օրգանիզմը ի պատասխան սթրեսի արտադրում է կորտիզոլ: Դա լավ է այն դեպքում, երբ մեզ վտանգ է սպառնում: Սակայն շարունակական սթրեսը, որում այսօր ապրում է մարդը, լրջորեն վնասում է ոչ միայն նյարդային համակարգը, այլ նաև կառուցվածքը:

Բարձր կորտիզոլի ժամանակ նկատվում է՝

  • բարձր ճնշում, կամ արյան մեջ գլյուկոզի մակարդակի բարձրացում
  • այնպիսի զգացողություն, կարծես շարունակ վազքի մեջ եք
  • նիհարելու դժվարություն, գիրացումը նկատվում է հատկապես գոտկատեղի շրջանում
  • տրամադրության հաճախակի փոփոխություն
  • թույլ եղունգներ, մաշկի որակի վատացում
  • հիշողության վատացում, ցրվածություն
  • աղի կամ քաղցր մթերքների պահանջ

Կորտիզոլը ստիպում է օրգանիզմին ծանրաբեռնված աշխատել,որն էլ մեծացնում է ինսուլինի և սրտային պրիստուպների ռիսկը: Բարձր կորտիզոլը իջեցնում է Ca-ի յուրացման պրոցեսը՝ ոսկրերը դարձնելով էլ ավելի փխրուն: Իջեցնում է իմունիտետը և օրգանիզմը էլ ավելի ընկալունակ է դառնում տարբեր հիվանդությունների և ինֆեկցիաների նկատմամբ: Բարձր կորտիզոլի ժամանակ խախտվում է նյութափոխանակությունը: Հորմոնի կոնցենտրացիան արյան մեջ կարող է բարձրանալ մինչև 85 մգ (նորմայում օրեկան արտադրվում է 15-30 մգ), երբ մարդը  սկսում է անհանգստանալ և նյարդայնանալ: Շոկային վիճակներում կորտիզոլի քանակությունը կարող է հասնել 175 մգ (նորմայից 6-10 անգամ բարձր ): Այսպիսի թռիչքային բարձրացումները կրիտիկական չեն օրգանիզմի համար,քանի որ 1.5-2.0 ժամ հետո տեղի է ունենում այս հորմոնի կիսատրոհման պրոցեսը: Կորտիզոլի բարձրացումը կարող է կապված լինել տրավմաների, վիրահատությունների, ինֆեկցիոն հիվանդությունների, արյան մեջ գլյուկոզայի իջեցման հետ:

Արյան շիճուկում կորտիզոլի բարձրացում դիտվում է հետևյալ դեպքերում՝

  • հիպոֆիզի բազոֆիլ ադենոմա
  • իցենկո-Կուշիկի համախտանիշ
  • մակերիկամների ադենոմա
  • մակերիկիամների քաղցկեղ
  • հիպոթիրեոզ
  • հիպոգլիկեմիա
  • գիրացում
  • դեպրեսիա
  • ՁԻԱՀ
  • լյարդի ցիրոզ
  • չկոմպենսացված շաքարային դիաբետ

Կանանց մոտ սթրեսների ժամանակ կորտիզոլի հետ միաժամանակ բարձրանում է պրոլակտինի կոնցենտրացիան: Սա սեռական հորմոն է,բայց արագացված արտադրվում է էքստրեմալ դեպքերում: Երբ պրոլակտինը շատ բարձր է դա կարող է պատճառ դառնալ օվուլյացիայի խանգարման, չհղիանալու, մաստոպատիաների: Կորտիզոլը և պրոլակտինը արտադրվում են նույն դեպքերում:

Կորտիզոլին բնորոշ է սեկրեցիայի օրական ռիթմը: Արյան շիճուկում առավելագույն մակարդակին հասնում է առավոտյան 06:00-08:00 ժամերին, իսկ նվազագույնին՝ երեկոյան ժամերին  20:00-21:00: Առավոտյան ժամերին կորտիզոլի նորման 101.2-535.7 նմոլ/լ:

՛Աստղիկ՛՛ ԲԿ-ում կորտիզոլի հետազոտությունները կատարվում են Roche ֆիրմայի Cobas e 411 անալիզատորով:Մեթոդը՝ էլեկտրոքեմոլյումիսցենտային է, որը համարվում է ամենահուսալի և ճշտգրիտ մեթոդներից ամբողջ աշխարհում: ՛՛Աստղիկ՛՛ ԲԿ-ի լաբորատորիայում  կատարվել է կորտիզոլի  որոշման 1135 հետա-զոտություն:

Արդյունքների ամփոփումից պարզ դարձավ որ հետազոտվողների 20%-ի մոտ նկատվել է ցուցանիշների բարձրացում,իսկ 7%-ի մոտ ստացված արդյունքները եղել են նորմայից ցածր: Հետազոտությունների 61%-ը կանայք են, իսկ 39%-ը՝ տղամարդ: Հետազոտությունների ուղիղ կեսը բաժին է ընկնում նյարդային ստացիոնար բաժնում բուժվող հիվանդներին:

Այս հիվանդների մոտ կորտիզոլի բարձրացում դիտվում է 24%-ի մոտ, իսկ իջեցում՝ ընդհամենը 3.6%-ի մոտ: Կորտիզոլի ամենաբարձր ցուցանիշը ունեցել ենք 28 ամյա տղայի մոտ,արդյունքն է 1750 nmol/l (նորմաները՝ առավոտյան 171-536 nmol/l,) որը խոսում է մակերիկամների ուռուցքի մասի: Երբ դիտարկում ենք ըստ տարիքային խմբերի, ապա պարզվում է  հետազոտվողների 70%-ը մինչև 40 տարեկան անձինք են,իսկ 40-ից բարձր տարիք ունցնողները կազմում են 29%-ը:

Այս փոքրիկ՝ 26-28 գ կշռով մակերիկամները,որոնք 3000 անգամ փոքր են միջին մարդու կշռից, ուղղակի կամ անուղղակի ձևով ազդում են շատ օրգանների, հյուսվածքների և օրգան համակարգերի վրա:

Կորտիզոլի ցուցանիշները նորմայի սահմաններում պահելով մարդն իրեն զերծ է պահում առողջության հետ կապված լուրջ խնդիրներից: Դա ապահովում է առողջ քուն, սլացիկ մարմին, աշխույժ և լավ տրամադրություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է