5 ամսականում փոքրիկ Մոլլի Հյուզի մոտ ախտորոշվել էր 4-րդ աստիճանի քաղցկեղ: Փոքրիկ պացիենտը ստիպված էր անցնել 15 ամիս տեւողությամբ քիմիաթերապիայի կուրս:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Մոլլիի մոտ հայտնաբերվել էր նեյրոբլաստոմա: Ուռուցքի այդ տեսակը հատուկ է հիմնականում երեխաներին: Հիվանդությունը սկսվում է, երբ տեղի է ունենում սիմպատիկ նյարդային համակարգի ոչ հասուն բջիջների չարորակ փոփոխություն (մուտացիա): Մոլլիին վիրահատել էին եւ հեռացրել ուռուցքը, այնուհետեւ աղջիկն անցել էր քիմիաթերապիայի եւ ռադիոթերապիայի կուրս:
Ընդհանուր առմամբ, փոքրիկն անցկացրել էր հիվանդանոցում 130 օր: Այժմ աղջիկը 21 ամսական է, եւ հիվանդության ախտանիշները թուլացել են: Քաղցկեղի բուժումը վնասել է Մոլլի լսողությունը, սակայն այդ հանգամանքը բացասաբար չի անդրադառնում երեխայի զարգացման վրա:
Նեյրոբլաստոման կրկնվում է շատ հազվադեպ՝ 5-10 տոկոսի դեպքում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր