• Latest news

46-ում ասես 20 տարեկան լինի. «հավերժ երիտասարդ» կինը պատմել է իր գեղեցկության գաղտնիքների մասին

8 ապրիլի, 2019  18:27

46-ամյա ավստրալուհի Դանիելա Գրինթրին անգամ ավելի լավ տեսք ունի, քան 20 տարեկան շատ աղջիկներ։ Նա պատմել է, թե ինչպես է նրան հաջողվում այդքան լավ տեսք ունենալ։

Դանիելան արդեն 3 տարի է՝ ճանապարհորդ-բլոգեր է, նրա Instagram-ում ավելի քան 90 հազար բաժանորդ կա, եւ նա ամեն օր հրապարակումներ է անում։ Նա խոստովանում է, որ ակտիվորեն ճամփորդում է 18 տարեկանից եւ այդ ընթացքում այցելել է ավելի քան 70 երկիր։ Ավստրալուհին որոշել է բլոգեր դառնալ այն բանից հետո, երբ նրա լուսանկարները Մալդիվներում ամուսնու հետ հանգստանալու ժամանակ տասնյակ հազարավոր «հավանումներ» են հավաքել։

Դանիելայի հրապարակումների մեկնաբանություններում հաճախ ի հայտ են գալիս հաճոյախոսություններ նրա մարմնի մասին եւ հարցեր, թե ինչպես է նա պահպանել իր արտաքինը։ Բլոգերը խոստովանել է, որ դրան նպաստել են «լավ գեները, արկածները ճամփորդությունների ժամանակ  եւ առողջ ապրելակերպը»։

Դանիելայի խոսքով՝ նա փորձում է չօգտագործել վերամշակված ուտելիք, նախընտրում է մրգերը, բանջարեղենը եւ ձկնեղենը։ Նա կանոնավորապես զբաղվում է սպորտով եւ բոլոր վարժությունները կատարում է սեփական քաշն օգտագործելով՝ չդիմելով տրենաժորների, մարզագնդերի կամ ծանրաձողի օգնությանը։ Մարզումների սիրելի տեսակներն են վազքը, լողը, յոգան եւ պիլատեսը։

Դանիելան հավելել է, որ հազվադեպ է շպարվում, բայց միշտ օգտագործում է արեւապաշտպան քսուք, եւ մյուսներին էլ խորհուրդ է տալիս նույնն անել։ Միեւնույն ժամանակ, նա ուշադիր կարդում է կոսմետիկ միջոցների ու սննդամթերքների բաղադրությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել