• Latest news

Երկվորյակ քույրերը աչքի են ընկել մոր արգանդում բռնցքամարտից հետո (վիդեո)

16 ապրիլի, 2019  19:32

Չինացի երկվորյակ քույրերը հայտնի են դարձել այն բանից հետո, երբ սկսել են բռնցքամարտել մոր արգանդում։ Արտասովոր մենամարտը հաջողվել է նկարահանել ուլտրաձայնային հետազոտության ժամանակ։

«Մարտեր առանց կանոնների». նման բան տեղի ունեցավ անցած տարվա վերջին, բայց դրանց տեսագրությունը հասանելի դարձավ լայն հանրությանը միայն հիմա։ Ինտերնետ օգտատերերը աղջիկներին կնքել են Բալիկ եւ Ելակիկ անուններով։

Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, նրանց 28-ամյա հայրը շատ էր զարմացել, որ մանկիկները հայտնի են դարձել մինչեւ իրենց ծնվելը։ Տեսանյութը, որը հրապարակվել է China Daily-ում, վարակիչ էր եւ կայծակնային արագությամբ տարածվեց համաշխարհային ցանցում։

Հատկանշական է, որ խոսքը հազվադեպ մոնոխրիալ մոնոամնիոտիկ երկվորյակի մասին է (ժողովրդական լեզվով՝ MoMo)։ Նման տեսակը հանդիպում է միաձվաբջիջ երկվորյակների ընդամենը մեկ տոկոսի մոտ։ Այս դեպքում կա ընկերք, բայց չկան պատնեշներ երկվորյակների միջեւ։

Բալիկն ու Ելակիկը լույս աշխարհ են եկել ապրիլի 8-ին, կեսարյան հատմամբ։ «Հույս ունենք, որ երբ մեծանան, աղջիկները կապրեն միմյանց հետ հաշտ ու համերաշխ»,- նշում են նրանց ծնողները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել