• Latest news

«Բացասական կալորիականությամբ» մթերքներ գոյություն չունեն․ գիտնականներ

18 ապրիլի, 2019  22:30

«Բացասական կալորիականությամբ» մթերքների մասին առասպելին շատերն են հավատում։ Համարվում է, որ կան մթերքներ, որոնք մարսելու համար օրգանիզմն ավելի շատ էներգիա է ծախսում, քան ստանում է այդ մթերքներից։ «Բացասական կալորիականությամբ» մթերքների թվին են սովորաբար դասում նեխուրը, հազարը, գրեյպֆրուտը, վարունգը, լոլիկը, ձմերուկը, հապալասը եւ բրոկոլին։

Ալաբամայի համալսարանի գիտնականների խոսքերով, «բացասական կալորիականությամբ» մթերքների գոյությունն ընդամենը առասպել է։ Դրանում համոզվելու համար, նրանք Pogona vitticeps մողեսներին կերակրել են նեխուրով եւ համոզվել են, որ ամեն դեպքում ինչ-որ չափով կալորիա մթերքից ավելացել է նրանց օրգանիզմում։ Մողեսները մթերքից մոտ 33 տոկոս կալորիա են օգտագործել մարսողության համար։ Ընդ որում, ուտելիքից պահպանվել է մոտ 24 տոկոս էներգիա։

Մարդկանց մոտ, գիտնականների գնահատականներով, վերոնշյալ մթերքներից կպահպանվի 19-50 տոկոս կալորիա, իսկ մարսողության համար կծախսվի մոտ 25 տոկոսը։

Սակայն թվարկված մթերքների օգտագործումը, միեւնույն է, կարող է նպաստել քաշի նվազմանը, եթե ընդհանրապես մարդը ճիշտ է սնվում։ Ճիշտ է, պետք է հաշվի առնել, որ ցածր կալորիականությունը նշանակում է, որ երկար ժամանակով հագեցնել այդ սնունդը չի կարող։ Օրինակ, 3 կգ նեխուրը բավական է, որպեսզի 6 ժամից էլ պակաս բավարար քանակի էներգիայով ապահովի 60 կիլոգրամանոց կնոջը ֆիզիկական ակտիվության բացակայության պայմաններում

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է