• Latest news

Ո՞ր դեպքերում է ցավը կրծքավանդակում վկայում սրտի կաթվածի մասին

19 ապրիլի, 2019  23:45

Ցավը կրծքավանդակում կարող է վկայել տարբեր հիվանդությունների մասին՝ ստամոքսի խնդիրներից մինչեւ սրտի կաթված։ London Bridge Hospital-ի (Մեծ Բրիտանիա) սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր, դոկտոր Սայմոն Ռեդվուդը ներկայացրել է, թե որ դեպքերում է ցավը կրծքավանդակում պահանջում անհապաղ դիմել բժշկի։

Նրա խոսքով՝ ցավը կրծքավանդակում կարող է ահազանգել կաթվածի մասին, եթե.

  • ցավի աղբյուրը կրծքավանդակի կենտրոնում է;
  • ցավը տարածվում է ծնոտի վրա, փոխանցվում ձեռքերին կամ մեջքին;
  • ցավն ուղեկցվում է շնչահեղձությամբ;
  • ցավն ուղեկցվում է ճնշման, մի ինչ-որ ծանր, կուրծքը ճնշող զգացողությամբ;
  • ցավն ուղեկցվում է քրտնարտադրության սաստկացմամբ;
  • կրծքավանդակում ցավի հետ միասին առաջ են գալիս սրտխառնոց, երբեմն փսխում։

«Եթե անհարմարությունն ու ցավը կրծքավանդակում առաջ են գալիս հանգստի վիճակում, զանգահարեք շտապօգնություն»,- նշել է մասնագետը։

Կաթվածի առաջացումը, ըստ նրա, միշտ չէ, որ դրսեւորվում է ցավով եւ այլ ախտանշաններով. «որոշ դեպքերում կարող է միայն շնչահեղձություն լինել, իսկ մյուս հստակ արտահայտված ախտանշանները կարող են եւ չլինել»։

Մասնագետի խոսքով՝ կաթվածի առաջացման վտանգի գլխավոր գործոններն են դիաբետը, ծխելը, բարձր զարկերակային ճնշումը, սակավ շարժվելը, ճարպակալումը եւ խոլեստերինի բարձր պարունակությունն արյան մեջ։

Իսկ սրտի նոպայի ռիսկը նվազեցնելուն կարող են օգնել երեք պարզ միջոցներ՝ հրաժարվել ծխելուց,  առողջ սնունդ եւ համարժեք ֆիզիկական ակտիվություն։ Սրտաբանը խորհուրդ է տվել առաջին հերթին վերահսկել սննդակարգում կենդանական ճարպերի քանակությունը, հետեւել քաշին, ստուգել գլյուկոզայի ու խոլեստերինի մակարդակն արյան մեջ եւ կանոնավորապես չափել զարկերակային ճնշումը։ Ֆիզիկական ակտիվության ծավալը, սրտաբանի կարծիքով, պետք է կազմի առնվազն 30 րոպե շաբաթը 5 անգամ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել