• Latest news

Շները բարենպաստ ազդեցություն են ունենում տերերի առողջության վրա. հետազոտություն

20 ապրիլի, 2019  12:06

Շները դրական ազդեցություն են ունենում իրենց տերերի առողջության վրա՝ նրանց ստիպելով ավելի ակտիվ կենսակերպ վարել։ Ինչպես ասվում է Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածում, այդ ակտիվությունը բարերար ազդեցություն է ունենում մարդու սրտի եւ անթոների վիճակի վրա։

Հետազոտությունում ներգրավված է եղել մոտ 200 շնատեր, նրանց ավելի քան 400 հարազատներ, որոնք շներ չեն ունեցել, ինչպես նաեւ 46 երեխա։ Փորձարկվողները ապրում էին Անգլիայի հարավում, Չեշիր կոմսությունում։ Փորձարկման շրջանակում կամավորները կրել են չափիչ ապարանջաններ՝ հետեւելու համար նրանց ֆիզիկական ակտիվության մակարդակին։ Բացի այդ, նրանք պետք է կանոնավորապես տեղեկացնեին այն մասին, թե ինչպես է անցնում նրանց օրը եւ ինչով են իրենք ու իրենց մերձավորները զբաղվել։

Պարզվել է, որ շնատերերն իսկապես ավելի ակտիվ կենսակերպ են ունեցել։ Միջինը նրանք փողոցում անցկացրել են շաբաթական առնվազն 4 ժամ՝ զբոսանքի հանելով իրենց շներին։

Գիտնականները կոչ են անում հետազոտությունը չհամարել որպես առողջական նպատակներով շուն պահելու խորհուրդ, մանավանդ եթե մարդը ցանկություն չունի խնամել նրան։ Բայց ստացված տվյալները կարող են մղել քաղաքային իշխանություններին ստեղծել շների զբոսանքի համար նպաստավոր միջավայր, ինչը թույլ կտա շնատերերին էլ ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում սիրելի կենդանու հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է