• Latest news

Բարձր տագնապայնությունը կարող է վկայել ուղեղի աշխատանքի խախտումների մասին. մասնագետներ

24 ապրիլի, 2019  23:49

Մարդու մոտ բարձր տագնապայնությունը կարող է զարգանալ ուղեղի մեխանիզմներից մեկի, որը պատասխանատու է սխալների գիտակցման համար, աշխատանքի խախտումների արդյունքում: Նման կարծիք են հայտնել Բեխտերեւայի անվան Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մարդու ուղեղի ինստիտուտի  մասնագետները:

Բարձր անհանգստությունը կամ տագնապը դասվում են այն հիվանդությունների շարքին, որոնք հայտնի են որպես պաթոլոգիկ տագնապային վիճակներ: Այս խնդրի հետ այս կամ այն ձեւով կյանքում գոնե մեկ անգամ բախվում է մարդկանց առնվազն 10 տոկոսը: Նման խանգարման համար բնորոշ են ինչպես  հոգեկան նախանշանները, որոնք թվում են չմոտիվացված լարվածությունը եւ վախը, այնպես էլ ֆիզիզկական դրսեւորումները, օրինակ՝ հեւոցը, արագ սրտխփոցը, ստամոքսաղիքային համակարգի խախտումները:

Գիտությունը դեռ հստակ պատասխան չունի այն հարցին, թե ինչու որոշ մարդկանց մոտ առաջանում է բարձր անհանգստության խնդիր, որը զգալիորեն նվազեցնում է մարդու կյանքի որակը:

Բեխտերեւայի անվան Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մարդու ուղեղի ինստիտուտի  մասնագետները ներկայացրել են պաթոլոգիկ տագնապի առաջացման պատճառների իրենց վարկածը: Նրանց կարծիքով մարդու մոտ տվյալ վիճակը համարվում է ուղեղի մեխանիզմներից մեկի աշխատանքի խախտման ցուցանիշ:

 Գիտնականները տվյալ մեխանիզմն անվանում են սխալների դետեկտոր. դրա գործողության շնորհիվ մարդը կարող է տեսնել եւ գիտակցել իր թույլ տված սխալները:

Մեխանիզմը փոխգործակցում է հիշողության կարճաժամկետ կամ երկարաժամկետ մատրիցների հետ. նման համագործակցությունը ապահովում է ճիշտ մատրիցի մասին իմացությունը, որի հետ համեմատվում են նրա կրկնօրինակները եւ եզրակացություն է  արվում՝ ճիշտ են դրանք, թե ոչ:

Այդ մեխաանիզմի սխալ աշխատանքը, ինչպես նշել է ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Միխայիլ Դիդուրը, հանգեցնում է բարձր տագնապի զարգացմանը:

Ուղեղի սխալների համար պատասխանատու մեխանիզմի ֆունկցիաներում խանգարման պատճառը, դեռ պետք է պարզել: Ինստիտուտի հետազոտողները ուսումնասիրում են բարձր տագնապայմանության կապը սրտանոթային համակարգի հիվանդությունների հետ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել