• Latest news

Ի՞նչ կարող են անել աչքերի հետ խժռող մանրէները եւ ինչո՞ւ չի կարելի քնել կոնտակտային լինզաներով (ֆոտո)

8 մայիսի, 2019  14:03

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ստորեւ ներկայացվող լուսանկարները կարող են ձեզ տհաճ թվալ

Կոնտակտային լինզաները քնելուց առաջ պետք է անպայման հանել, այլապես կարելի է լրջորեն վնասել աչքերն ու տեսողությունը, ինչպես պնդում է բժիշկ Փաթրիկ Վոլմերը ամերիկյան Շելբի քաղաքից (Հյուսիսային Կարոլինայի նահանգ)։ Նա պատմել եւ անգամ ցուցադրել է լուսանկարներով, թե ինչ կարող է պատահել, եթե լինզաները թողնեք աչքերին գիշերը։

Վերջերս Շելբիի հիվանդանոց մի պացիենտուհի է ընդունվել, որը մոռացել էր հանել կոնտակտային լինզան գիշերը, ինչի պատճառով նրա աչքի մակերեսին բազմացել են վտանգավոր մանրէներ։ Երբ կինը դիմել է բուժօգնություն ստանալու համար, նրա եղջերաթաղանթին արդեն ոչ մեծ խոց կար, որն առաջ էր եկել Pseudomonas մանրէներով վարակվելու հետեւանքով։ Հաջորդ օրը նա կորցրեց տեսողությունը՝ միայն լույսի ընկալունակությունը պահպանելով։

Հատուկ ներկանյութի ավելացումը, որը վեր էր հանում մանրէները, ցույց տվեց, որ վարակի օջախի չափը զգալիորեն մեծացել է։ Այժմ մանրէները ծածկել էին ամբողջ եղջերաթաղանթը։ Դրանք խժռել էին այն՝ իրենց հետեւից մահացած հյուսվածք թողնելով։

Պացիենտին նշանակեցին հակաբիոտիկներ, իսկ հետո՝ ստերոիդներ, որպեսզի փոքրացվի սպիների գոյացումը։ Արդյունքում՝ կնոջ տեսողությունը մասամբ վերականգնվեց, բայց մասնագետները կարծում են, որ անգամ բուժումն ավարտելուց հետո կինը  ավելի վատ կտեսնի, քան առաջ։ Վարակի պատճառը կոնտակտային լինզան էր, որը նա գիշերը չէր հանել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է