• Latest news

Գտնվել է քաղցկեղային ուռուցքների տարածումը կանխող միջոց

9 մայիսի, 2019  23:48

Քաղցկեղի դեմ պայքարում ամենադժվարը մետաստազների կանխարգելումն է, որը բուժումը դժվարացնում է եւ վատթարացնում պացիենտի համար կանխատեսումը: Swiss Federal Institute of Technology Lausanne-ի (Շվեյցարիա) հետազոտողների խումբը ակտիվին B-ի եւ ALK7 ռեցեպտորի միացությունների օգնությամբ մետաստազների առաջացումը կանխող նոր միջոց է գտել:

Science Alert պարբերականը հայտնում է, որ փորձերի ժամանակ հետազոտողներն օգտագործել են ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրինային քաղցկեղի եւ կրծքագեղձի քաղցկեղի մկան մոդելը: Պարզվել է, որ ALK7 ռեցեպտորի առկայությունը կապված է ուռուցքների կրկնվելու ավելի փոքր հավանականության հետ: Ավելին՝ մետաստազների զարգացումն արգելակվել էր ռեցեպտորի խտության բարձր մակարդակի դեպքում:

Երկու մոլեկուլներն էլ մասնակցում են ազդանշանային ուղիներին, որոնք քաղցկեղային բջիջներին ստիպում են մտնել ծրագրավորված բջջային մահվան՝ ապոպտոզի փուլ: Ռեցեպտորի ակտիվացումը տեղի է ունենում ակտիվին B-ի լիգանդի հետ կապակցվելիս: Հայտնի է, որ ակտիվինները, ներառյալ ակտիվին B-ն, դերակատարում ունեն բջիջների աճի եւ տարածման, մետաբոլիզմի կարգավորման մեջ, ապահովում են իմունային պատասխանը եւ կարգավորում են դաշտանային ցիկլը:

Գիտնականների խոսքով՝ հետազոտության արդյունքները, որոնք հրապարկվել են Developmental Cell ամսագրում, բազմախոստումնալից են թվում, սակայն հետագա հետազոտություններ են անհրաժեշտ՝ քաղցկեղի թերապիայի նոր մեթոդներ մշակելու համար, որոնք հիմնված են դրանց վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել