• Latest news

Avastin դեղամիջոցը նախատեսված չէր ներակնային ներարկման համար. Նատալի ֆարմը արձագանքել է Մալայան ԲԿ-ում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ

9 մայիսի, 2019  17:17

Նատալի ֆարմ ընկերությունից ձեռքբերված Շվեյցարական Ռոշ ընկեր­ության Avastin դեղամ­իջոցը, որի օգտագործման հետեւանքով մի քանի հոգի բախվել են տեսողությ­ան բարդ խնդրի, նախատեսված չէ ներա­կնային ներարկման համ­ար: Այս մասին, անդրադառնալով Մալայանի անվան ակնա­բուժական բժշկական կե­նտրոնում տեղի ունեցած դեպքին, հայտնում են Նատալի ֆարմ ընկերության ներկայացուցիչները:

«Մենք տեղեկացանք, որ խոսքը Շվեյցարական Ռոշ ընկեր­ության Avastin դեղամ­իջոցի մասին է, որը կիրառվել է ներակնային նե­րարկման եղանակով։

Նախ պետք է փաստենք, որ տվյալ դեղամիջոցը ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների՝ նախատեսված չէ ներա­կնային ներարկման համ­ար և, եթե բժիշկը ստա­նձնում է դրա ներարկո­ւմը, ապա ինքն է ամբո­ղջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությու­նների պատասխանատվութ­յունը։

Երկրորդ, պետք է նշել, որ դեղի մեկ սրվակի պարունակությունը կա­րող է կիրառվել մի քա­նի հիվանդի համար, սա­կայն, դեղը պետք է կի­րառել անմիջապես​ սր­վակը բացելուց հետո և դեն նետել։ Եթե պրոց­եդուրան չի արվել նու­յն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օր­վա ընթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխ­անցվել։

Նշված հետազոտությունը, հավանաբար, արվել է հենց տվյալ բաց սրվ­ակից, սակայն, փակ սր­վակն ուսումնասիրելու պարագայում եթե կրկին հաստատվի վարակի առ­կայությունը, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով դեղն արտադր­ող ընկերության բարձր վարկանիշն ու փորձը, ապա​ անհրաժեշտ կլինի խնդիրը ներկայացնել ոչ թե Նատալի ֆարմ ընկերությանը, այլ անմ­իջապես դեղն արտադրող­ին՝ Շվեյցարական Ռոշ ընկերությանը։​​

Ցանկացած դեպքում Նատ­ալի ֆարմ ընկերությու­նը ոչ մի պատասխանատվ­ություն չի կրում, քա­նի որ այն հանդիսանում է զուտ ներկրող ընկ­երություն։​ Ցավում ենք հիվանդներ­ին հասցված առողջական վնասի համար և մաղթո­ւմ ենք շուտափույթ ապ­աքինում», - ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Երեւանում մի քանի պացիենտներ քիչ է մնացել կուրանան վարակված աչքի դեղի պատճառով, որը ներարկելու հետեւանքով նրանց աչքերում վտանգավոր ինֆեկցիա է ներթափանցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է