• Latest news

Տղամարդու առողջության ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել ծխելը

16 մայիսի, 2019  20:25

Ծխելը վտանգավոր է ոչ միայն այն պատճառով, որ բարձրացնում է քաղցկեղի շատ տեսակների եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը, այլեւ որովհետեւ խիստ բացասաբար է անդրադառնում տղամարդու առողջության վրա։ Ինչպես հավաստում է ուրոլոգ Մարկ Լանիադոն, ծխելը հանգեցնում է սեռական անդամի չափերի փոքրացմանը։

Ինչպես նշում է Men’s Health-ը, ծխելը նաեւ հաճախ առաջ է բերում էրեկտալ դիսֆունցկիա, քանի որ այն խախտում է արյան նորմալ հոսքը սեռական օրգան։ Քանի որ ծխողների մոտ բարձր է աթերոսկլերոզի ռիսկը արյունատար բոլոր անոթներում, ներառյալ նրանք, որոնք գտնվում են առնանդամում, ինտիմ գոտում կարող է նկատվել արյան քչացող հոսք։ Նիկոտինը խիստ նեղացնում է անոթները, իսկ ծխախոտի ծխի տոքսինները բացասաբար են անդրադառնում սեռական օրգանի վրա։ Ընդ որում՝ կործանարար փոփոխությունները երբեմն անդառնալի են լինում։

Ինչ վերաբերում է առնանդամի չափերին, տարիքի հետ այն փոքրանում է, բայց ծխելը այն ավելի է փոքրացնում, ամեն ինչ նորից արյան դժվարացող հոսքի հետ է կապվում։ Դրա պատճառով տղամարդկանց մոտ կորչում է նաեւ ինքնաբուխ էրեկցիան։

Մասնագետները հիշեցնում են, որ էրեկտալ դիսֆունկցիան եւ սրտի հիվանդությունները կապված են։ Նրանք խորհուրդ են տալիս թողնել ծխելը մինչեւ լուրջ խնդիրների սկսվելը, որովհետեւ ծխելու հետեւանքները միշտ չէ, որ շրջելի են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է