• Latest news

Մատիտը քիչ մնաց ծակեր աղջկա քներակը, որն ընկել էր դասամիջոցին

17 մայիսի, 2019  10:55

Մատիտը քիչ էր մնացել ծակեր 11-ամյա աղջկա քներակը, որն ընկել էր դպրոցական դասամիջոցի ժամանակ։ Սրածայր մատիտը խոցել էր նրա պարանոցը, եւ տուժածին անմիջապես հիվանդանոց էին տեղափոխել։

Ինչպես ասվում է BMJ-ում հրապարակված հաշվետվությունում, միջադեպը տեղի էր ունեցել Տորոնտոյում։ Տուժած աղջկա մոտ, որի անունը չի նշվում, հայտնաբերվել է ձախ ընդհանուր քներակի օբստրուկցիա, այդ երակն արյամբ է ապահովում գլուխն ու պարանոցը։ Վիրահատությունից առաջ աղջիկը հակաբիոտիկներ էր ընդունել եւ դեղամիջոցներ, որոնք ջրիկացնում են արյունը։ Բարեբախտաբար, վիրաբուժական միջամտությունը հաջող անցավ։

Հաջորդ երեք օրերին դեռահասը պարբերաբար բուժզննման էր ենթարկվում, այդ թվում անոթների դուպլեկս սքանավորում եւ ուլտրաձայնային հետազոտություն։ Նշվում է, որ նորմայից ոչ մի շեղում չի հայտնաբերվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է