• Latest news

Բժիշկների անփութության պատճառով տղամարդը երկու անգամ ստացել է հավի ոսկորով աղիների պատռվածք

18 մայիսի, 2019  20:34

56-ամյա տղամարդը երկու անգամ ստացել է հավի ոսկորով աղիների պատռվածք բժիշկների անփութության պատճառով:

BMJ Case Reports-ի հաղորդմամբ՝ հիվանդը, որի անունը չի նշվում, պատահաբար կուլ է տվել 5-սանտիմետրանոց ոսկորը: Հոդվածում նշվում է, որ դա բժշկության մեջ առաջին դեպքն է, երբ միեւնույն օտար մարմինը ստիպել է տուժածին երկու անգամ ստացիոնար բուժում ստանալ աղիների պատռվածքի հետեւանքով:

Առաջին անգամ տղամարդը դիմել էր բժիշկներին որովայնի հատվածում ուժգնացող ցավերի պատճառով, որոնք տեւել էին երեք օր: Հետազոտությունը ցույց էր տվել բորբոքում, որը կարող էր առաջանալ օրգանիզմում օտար առարկայի ի հայտ գալուց հետո: Տուժածը պատմել է, որ վերջին շրջանում կերել է տապակած հավ, որից հետո ինքնազգացողությունը վատացել է: Բժիշկները որոշել էին չհեռացնել ոսկորը, այլ սահմանափակվել հակաբիոտիկներով բուժմամբ:

Սակայն երկու ամիս անց տղամարդը կրկին վերադարձել էր հիվանդանոց, ընդ որում՝ ավելի վատ ինքնազգացողությամբ (սրտի հաճախակի բաբախյուններ, տենդ եւ այլն): Ինքը՝ հիվանդը, պնդում էր, որ նախկին տխրահռչակ փորձից հետո նա այլեւս չէր կերել հավ: Այդկերպ միեւնույն ոսկորը երկու անգամ պատճառ է դարձել աղիների պատռվածքի: Արտահերթ վիրահատության ժամանակ չի հաջողվել գտնել ոսկորը: Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ այն հայտնվել է ուղիղ աղիքում:

Հիվանդանոցից դուրս գրվելուց երկու ամիս անց բժիշկները գրանցել են դրական շարժ. հիվանդի մոտ այլեւս չեն եղել առողջական խնդիրներ եւ նա կարողացել է վերսկսել իր աշխատանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել