• Latest news

Դիաբետով հիվանդ մարդկանց մոտ ավելի բարձր է լյարդի մահացու հիվանդության զարգացման ռիսկը

21 մայիսի, 2019  22:39

2-րդ տեսակի դիաբետով պացիենտները ենթակա են մահացու վտանգավոր ցիռոզի եւ լյարդի քաղցկեղի բարձր ռիսկի, դրանք հաճախ ախտորոշվում են ուշ փուլերում։ Այս մասին տեղեկացնում են Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի եւ Գլազգոյի համալսարանի գիտնականները։

Նրանց նոր հետազոտությանը մասնակցել է 18 միլիոն մարդ Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից, Իտալիայից եւ Իսպանիայից։ Մասնագետները հայտնաբերել են լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն (ԼՈԱՃՀ) ունեցող մարդկանց եւ որոշել նրանց մոտ վտանգավոր հիվանդությունների զարգացման ռիսկն այն մարդկանց համեմատ, ովքեր չեն ունեցել ԼՈԱՃՀ։

Հայտնի է, որ ԼՈԱՃՀ ունեցող յուրաքանչյուր 6-րդ պացիենտի մոտ հիվանդությունը վերաճում է ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտի, առաջ են գալիս լյարդի ախտահարումներ, լուրջ անբավարարություն եւ անգամ ուռուցքներ։

Հետազոտողների խոսքով՝ նրանց զարմացրել է, թե որքան շատ են իրականում ԼՈԱՃՀ ունեցող մարդիկ, որոնց մոտ հիվանդությունը չի ախտորոշվել։ Դա նշանակում է, որ  շատ մարդիկ նախնական օգնություն չեն ստացել հիվանդության վաղ փուլերում, եւ համեմատաբար կարճ ժամկետում նրանց մոտ ավելի վտանգավոր պաթոլոգիաներ են առաջացել։

Ընդ որում՝ ցիռոզի եւ քաղցկեղի առավել ռիսկի ենթարկվում են 2-րդ տեսակի դիաբետ ունեցող մարդիկ։ Նրանց համար ծանր հիվանդությունների հավանականությունը 2 անգամ ավելին է եղել պացիենտների այլ խմբերի համեմատ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է