• Latest news

Սեպտեմբերի 1-ից Հայաստանում կսկսվեն պնեւմակոկի դեմ պատվաստումները

17 հունիսի, 2014  17:01

2014 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում կներդրվի պնեւմակոկային պատվաստանյութը։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Պնեւմակոկային հիվանդությունների համաճարակաբանության եւ պատվաստումների վերաբերյալ անցած շաբաթ տեղի ունեցավ ազգային խորհրդակցություն  ՀՀ  առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի եւ Առողջապահության համաշխահային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի նախագահությամբ։ Մասնակցում էին  Երեւանի քաղաքապետարանի, մարզպետարանների, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներ, ինչպես նաեւ  ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Նորվեգիայի փորձագետներ:

Թոքաբորբերը եւ շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում: Փորձագետների համոզմամբ երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է  պնեւմակոկային հարուցիչը /Streptococcus pneumonia/ : Պնեւմակոկային հարուցիչը ոչ միայն թոքաբորբի, այլեւ այլ ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) եւ բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների եւ տարեցների մոտ:

Նորվեգիայի հանրային առողջության ինստիտուտի փորձագետ Մարիաննե Բերգսակերը ներկայացրեց, որ իրենց երկրում  մինչեւ յոթավալենտ կոնյուգացված պնեւմակոկային պատվաստումների իրականացումը, պատվաստանյութի բաղադրության մեջ մտնող պնեւմակոկի 7 շճատիպերը (4, 6B, 9V, 14, 18C, 19F и 23F) վաղ հասակի երեխաների շրջանում մոտ 80% դեպքերում ինվազիվ պնեւմակոկային հիվանդությունների պատճառն էին: 2006 թվականին պնեւմակոկային պատվաստումների ներդրումից հետո՝ 7 տարվա կտրվածքով, մինչեւ 2 տարեկան երեխաների շրջանում պնեւմակոկային հիվանդությունների մակարդակը նվազել է 70%-ով՝ մինչ ներդրումային (2004-2006թթ.) ցուցանիշների համեմատությամբ: Նվազում է դիտվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում` պատվաստման ոչ ենթակա ազգաբնակչության շրջանում: Հատկանշական է 65 տարեկան եւ բարձր տարիքային խմբում պնեւմակոկային հիվանդությունների նվազումը: Այս օրինաչափությունը պայմանավորված է  պնեւմակոկային պատվաստումների ներդրումից հետո տարիների ընթացքում արտաքին միջավայրում հարուցչի պասսիվ շրջանառության հետ եւ բնակչության շրջանում կոլեկտիվ անընկալության զարգացման հետ:

Ամփոփելով խորհրդակցությունը, Առողջապահության համաշխահային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը նշեց, որ Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագիրը եվրոպական տտարածաշրջանում ամենահաջողվածներից է, եւ բոլորի խնդիրն է չբավարարվել ձեռբերումներով ու ձգտել ավելի մեծ նվաճումների։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է