• Latest news▼

Էլեկտրոնային ծխախոտների համար բուրավետիչները մեծացնում են կաթվածի վտանգը. Ստենդֆորդի համալսարան

28 մայիսի, 2019  20:16

Ստենդֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ էլեկտրոնային ծխախոտների համար բուրավետիչները մեծացնում սրտի կաթվածի կամ նոպայի վտանգը:

Ուսումնասիրության ընթացքում փորձարկվել են  վեց տարածված բուրավետիչներ հետեւյալ համերով. մրգերի, դարչնի, մենթոլի, իրիսի, ծխախոտի, քաղցր ծխախոտի (այսինքն՝ վանիլի եւ կարամելի բույրով):

Պարզվել է, որ դրանց մեջ պարունակվող քիմիական նյութերը վնասում են արյան անոթները պատող բջիջները: Սա, իր հերթին, ցույց է տալիս էլեկտրոնային ծխախոտի ինտենսիվ ծխելու վնասը:

Հետազոտության ղեկավար բժիշկ Ջոզեֆ Վուն նշում է, վեյփերը անվտանգ այլընտրանք չեն ավանդական ծխախոտներին: Այս կապակցությամբ էլեկտրոնային ծխախոտի երկրպագուները պետք է հիշեն, որ բուրավետիչներում պարունակվող քիմիական նյութերը  օրգանիզմում հայտնվելով բացասաբար են անդրադառնում անոթային համակարգի վրա՝ պատճառելով բջիջներին վնաս եւ արաջացնելով նրանց մահը:

Նման բացասական ազդեցություն կարող են ունենալ նաեւ այն բուրավետիչները, որոնցում չի պարունակվում նիկոտին: Հետազոտությունը ցույց է տալիս, որ առավել տոքսիկ են դարչնի եւ մենթոլի համով բուրավետիչները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll