35-ամյա բրիտանացու մոտ արտասովոր դեպք է տեղի ունեցել: Case Reports in Urology ամսագրում հրապարակված զեկույցի համաձայն՝ տղամարդու մոտ 9-օրյա էրեկցիա է սկսվել՝ մոպեդից ընկնելուց սեռական օրգանների վնասման հետեւանքով:
Հաղորդվում է, որ սեռական օրգանների վնասվածքն առնանդամի մշտական արյան հոսք է առաջացրել: Որպես արդյունք՝ 9 օր անընդմեջ IV աստիճանի պնդության էրեկցիա է նկատվել:
Չնայած նրան, որ էրեկցիան ցավոտ չի եղել, տուժածն անհարմարություն է զգացել քայլելիս:
Հետազոտությունը մակերեսային հեմատոմա է հայտնաբերել ձվապարկում եւ առանդամի հիմքում: Վնասվածքը 2 խուղակների պատճառ է դարձել, որոնք արյունն «ուղղորդել են» անոթներ եւ էրեկցիա առաջացրել:
Բժիշկները տղամարդու մոտ անոթային պրիապիզմ են ախտորոշել (երկարատեւ էրեկցիա, որը չի ուղեկցվում սեռական ցանկությամբ):
Տղամարդն ինվազիվ պրոցեդուրա է անցել, որի ընթացքում կատետրի միջոցով կանգնեցվել է խուղակներում արյան հոսքը: 35-ամյա բրիտանացու վիճակն աստիճանաբար լավանում է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր