• Latest news

Նիհարելու հանրահայտ բիոակտիվ հավելումները կարող են վիժումների պատճառ դառնալ

6 հունիսի, 2019  12:15

Նիհարելու հանրահայտ բիոակտիվ հավելումները կարող են վտանգավոր լինել կանանց առողջության համար։ Համաձայն ԱՄՆ սննդամթերքների եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչության (FDA) տեղեկատվության՝ բուսական սննդային հավելումները, որոնք վինպոցետին են պարունակում, կարող են վիժումներ առաջացնել։

Վինպոցետինը սինթեզում են վինկամինից՝ Բարվինոկ փոքր բույսի ալկալոիդից։ Դրա պարունակությամբ ԲԱՀ-երը նախատեսված են հիշողության բարելավման  եւ քաշի վերահսկման համար։ Վտանգն այն է, որ  այդ կենսաբանական ակտիվ հավելումները վաճառվում են ազատ եւ առանց բժշկի դեղատոմսի։

Կրծողների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ անգամ փոքր չափաբաժիններով վինկամինը հանգեցնում է նորածինների մարմնի զանգվածի նվազման, ինչպես նաեւ վիժումների ռիսկի ավելացման։ Այս առնչությամբ FDA-ը խորհուրդ է տալիս վերարտադրողական տարիքի կանանց եւ հատկապես հղիներին հրաժարվել ԲԱՀ-երից, որոնք այդ ալկալոիդն են պարունակում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի