• Latest news

Երկար սպասված երեխաներ. 7 կանայք հղիացել են տասնամյակներ տեւած անպտղությունից հետո (տեսանյութ)

16 հունիսի, 2019  11:47

Այդ զույգերից մի քնաիսը երազում էին երեխաների մասին մի քանի տարի շարունակ, մյուսները՝ ավելի քան տասնամյակներ: 7 կանայք վերջերս հղիացել են, երկուսը երկվորյակներ են սպասում շնորհիվ «Հայ մանուկ» ծրագրի, որն անցկացվում է ՀԱՅ Ասոցիացիայի (Asociacion HAY) կողմից:

Այդ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է ԷԿՈ-ն անպտղությամբ տառապող հայ զույգերի մոտ, արդեն ծնվել է 3 երեխա, եւ եւս 9-ը կծնվի առաջիկայում: Եւս մի քանի տասնյակ զույգեր ներկայումս հետազոտվում են ԱՄԲ-ի համար: Հերթագրվել է ավելի քան 1500 կին այդ ծրագրից ԷԿՈ-ի համար ֆինանսավորում ստանալու նպատակով, եւ ասոցիացիան ունի ավելի մեծ նվիրատվությունների կարիք:

31-ամյա Աննա Միրզոյանն ու իր ամուսինն արդեն 11 տարի է երազում էին երեխա ունենալու մասին, սակայն չէին կարող ԷԿՈ-ի դիմել սեփական միջոցներով: Աննան զույգերով է հղիացել շնորհիվ անվանական նվիրատվության, որի միջոցով նրանք վճարել են ԱՄԲ-ի համար:

39-ամյա Նաիրա Գրիգորյանը, որը տարապում էր անպտղությամբ 12 տարի շարունակ, նույնպես հղիացել է: Երեխայի սեռը նա չգիտի եւ չի պատրաստվում ճշտել մինչեւ ծննդաբերոթյունը. Ցանկանում է, որ դա լինի անակնկալ:

47-ամյա Կարինե Գեւորգյանը եւ նրա ամուսինը ՀԱՅ ասոցիացիային դիմած զույգերից մեկն է: Այդ ժամանակ դեռ չկար տարիքային սահմանափակում, եւ Կարինեն ընդգրկվել էր ծրագրում: Այժմ զույգը սպասում է իր առաջնեկին, որին պատրաստվում են անվանել Բաղդասար:

Նշենք, որ ՀԱՅ ասոցիացիան շահույթ չի հետապնդում. գումարը նվիրաբերում են ինչպես մասնավոր անձինք, այնպես էլ տարբեր կազմակերպությունները, եւ յուրաքանչյուր լուման ծախսվում է պացիենտերի վրա, իսկ բոլոր ֆինանսական դոնորները կարող են տեսնել նվիրատվությունների եւ բոլոր ծախսերի ցուցակը:

Մանրամասները տեսանյութում:

Տեղեկատվություն ֆոնդին նվիրատվություն անել ցանկացողների համար.

Ասոցիացիայի կայքը՝ http://asociacionhay.org/donate/project/1

Youtube: https://www.youtube.com/channel/UCdBHU6ShyMjf8cBQ9dh4gYA 

iTunes-ում հավելվածը՝ https://itunes.apple.com/us/app/association-hay/id1367431145?mt=8

Google Play հավելվածը՝ https://play.google.com/store/apps/details?id=com.asociacion.hay

Բանկային փոխանցում՝ Caixabank, Spain

BIC/SWIFT CODE: CAIXESBBXXX

IBAN: ES79 2100 6802 5401 0004 1224

Հաշվեհամար՝ 2100-6802-54-0100041224

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի