• Latest news

15-ամյա տղան ողջ է մնացել գլխին դանակի հարվածով ստացած ծանր վնասվածքից հետո (ֆոտո)

18 հունիսի, 2019  13:15

ԱՄՆ Կանզաս նահանգի Ռեդֆիլդից 15-ամյա Էլի Գրեգը ողջ է մնացել գլխին դանակի հարվածով ստացած ծանր մարմնական վնասվածքից հետո: Հիմա նա վերականգնվում է դանակը հանելու բարդ վիրահատությունից հետո:

Գրեգի մայրը՝ Ջիմի Ռասելը, հայտնել է, որ այդ չարաբաստիկ օրը Գրեգը խաղում էր տան մոտ, երբ լսել է նրա բղավոցը: Փողոց վազելով՝ նա որդուն տեսել է դեմքին խրված 10-դյույմանոց (25 սմ) դանակով եւ ուժգին արյունահոսությամբ: Կինն անմիջապես զանգահարել է 911 փրկարար ծառայություն:

Դանակը մտել էր տղայի աչքից քիչ ներքեւ այտի մեջ, անցել գանգով եւ հայտնվել անմիջապես նրա ուղեղի տակ: Շեղբի ծայրը ճնշել էր քներակը, որը ուղեղ արյուն է մատակարարում:

Դանակլը հանելու համար University of Kansas Health System բժշկական կենտրոնի մասնագետների խումբն անցկացրել է բավականին բարդ վիրահատություն: Նրանք անգամ պատրաստ էին ուղեղի արյան զեղմանը, բայց դա տեղի չի ունեցել. վիրահատությունն առանց խնդիրների է անցել, զարկերակը վնասված չէր:

Հիմա դեռահասը վիրահատությունից հետո վերականգնվում է: Նրա խոսքով՝ այսուհետեւ «հեռու կմնա սուր առարկաներից»:

Դեռահասին վիրահատել է նեյրովիրաբույժ Կոջի Էբերսոլը, որը գլխից սուր առարկաներ հանելու փորձ արդեն ուներ. 2018 թվականին նա 12-ամյա

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել