• Latest news

Օրական 10 ժամից ավելի աշխատելն առողջության համար վնասակար է. գիտնականներ

21 հունիսի, 2019  11:02

Մարդկանց շրջանում, որոնք հաճախ են օրական 10 ժամից ավելի աշխատում, կաթվածի զարգացման հավանականությունը մեծանում է: Սա պարզել են Անժի համալսարանի (Ֆրանսիա) գիտնականները:

Նրանք վերլուծել են խոշոր ծավալի հետազոտության տվյալները, որին մասնակցել է 18-69 տարեկան 143 592 մարդ: Ուշադրություն են դարձվել այնպիսի գործոնների, ինչպես կամավորների տարիքը, սեռը, ծխելը եւ աշխատանքային ժամանակի տեւողությունը: Գիտնականները հատուկ ուշադրություն են դարձրել  մարդու առողջության վրա ավելի քան 10-ժամյա աշխատանքային օրերի, ոչ պակաս 50 օր քանակությամբ, ազդեցությունը: Մարդիկ, որոնք աշխատել են ոչ լրիվ աշխատանքային օր, նաեւ հետազոտության սկզբում արդեն տարել են կաթված, ընտրությունից բացառվել են:

Ուղեղի արյան մատակարարման սուր խանգարման հետեւանքով տուժել է ընդհանուր 1224 մարդ: 42 542 մարդ աշխատել է 10 ժամից ավելի, իսկ նրանցից 14 481-ը աշխատանքային երկար օր է ունեցել ավելի քան 10 տարի: Պարզվել է, որ օրական 10 ժամից ավելի աշխատող մասնակիցների շրջանում կաթվածի հավանականությունը 29 տոկոսով մեծ է, իսկ նրանց շրջանում, ովքեր շատ են աշխատել 10 եւ ավելի տարի, կաթվածի հավանականությունը մեծ էր ամբողջ 45 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել