• Latest news

Խնձորի նմանվող մարմին ունեցող կանայք ավելի շատ են հակված սրտի եւ ուղեղի կաթվածների. հետազոտություն

1 հուլիսի, 2019  22:20

Խնձորի նման մարմին ունեցող կանայք 2 անգամ ավելի շատ են հակված ուղեղի եւ սրտի կաթվածներ ստանալուն, քան նրանց հասակակիցները տանձի նմանվող մարմնով։ Դա կապված է ներքին օրգանների շուրջ ճարպային կուտակումների բաշխման հետ։

Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի Բժշկական քոլեջի գիտնականները 18 տարի հետեւել են հետկլիմաքսային շրջանի 2683 կանանց, որոնք նկատելի քաշ են ունեցել։ Մասնագետներին հետաքրքրել է մաշկի տակ ճարպի կուտակման եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման միջեւ կապը։

Պարզվել է, որ խնձորի նմանվող մարմին ունեցող կանայք երկու անգամ ավելի հաճախ են տառապել սրտի հիվանդություններից եւ կաթվածներից, այն կանանց համեմատ, ովքեր ցայտուն արտահայտված ճարպային կուտակումներ գոտկատեղում չեն ունեցել։ Տանձի նմանվող մարմին ունեցող կանանց մոտ 40 տոկոսով հազվադեպ էեն պատահել սրտի հիվանդություններ, նրանց համեմատ, ովքեր ազդրերում ճարպի քիչ կուտակումներ են ունեցել։

Ընդհանուր առմամբ, գոտկատեղում ճարպի կուտակումներ ունեցող կանայք երեք անգամ ավելի հաճախ են բախվել սրտանոթային հիվանդությունների հետ, նրանց համեմատ, ովքեր ճարպի կուտակումներ ունեցել են ազդրերի շրջանում։ Գիտնականները կարծում են, որ ճարպի մեծ ծավալների առկայությունն ազդրերում մարդկանց պաշտպանում է սրտի հիվանդություններից, քանի որ այդ ճարպը պարզապես վնասակար ազդեցություն չի գործում ներքին օրգանների վրա, ի տարբերություն գոտկատեղի շրջանի ճարպի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll