• Latest news

Ինչպե՞ս եւ ինչո՞ւ կարող է ծխախոտը զրկել մարդուն տեսողությունից

4 հուլիսի, 2019  12:07

Ծխելը խիստ վտանգավոր է ոչ միայն սրտի եւ անոթների, այլ նաեւ տեսողության համար, բայց ծխողների մեծ մասն այդ մասին գլխի էլ չի ընկնում։ Թեեւ գոյություն ունի հստակ կապ ծխելու եւ տեսողության խնդիրների միջեւ, 5 մարդուց միայն 1-ը գիտի այդ մասին, ինչպես վկայում է բրիտանական Օպտիմետրիստների ասոցիացիայի անցկացրած հարցումը։

Ասոցիացիայի մասնագետները հիշեցնում են, որ ծխողները տեսողությունից զրկվում են 2 անգամ ավելի հաճախ, քան չծխողները։ Բանն այն է, որ.

  • Սիգարետներում պարունակվող ծանր մետաղները, ներառյալ կապարն ու պղինձը, կարող են նստվածք տալ աչքի բյորեղիկում եւ հանգեցնել կատարակտայի։
  • Ծխելը նաեւ սրում է տեսողության առկա խանգարումները՝ կապված շաքարային դիաբետի հետ, եւ խորացնում է ցանցաթաղանթի արյունատար անոթների վնասվածքները։
  • Ծխողների մոտ 3 անգամ ավելի բարձր է տարիքային մակուլյար դեգեներացիայի՝ ցանցաթաղանթի վրա դեղին կետի դիստրոֆիայի առաջացման վտանգը, հատված, որն ապահովում է առավել սուր տեսողությունը։
  • Ծխողները 16 անգամ ավելի հաճախ են, քան չծխողները, բախվում տեսողության հանկարծակի կորստի խնդրին, որն առաջ է բերում տեսողական նյարդի նեյրոպատիան, որն առաջանում է արյան հոսքի սահմանափակման արդյունքում։

Հարցումը, որն իրականացվել է 2006 թվականին մեծահասակների շրջանում, ցույց է տվել, որ միայն 18 տոկոսն է տեղյակ տեսողության կորստի վտանգների մասին ծխելու հետեւանքով։ Մյուս կողմից՝ միայն մեկ երրորդն է (76 տոկոս) իմացել, որ ծխելը հանգեցնում է քաղցկեղի զարգացման։

«Մարդիկ սովորաբար իմանում են ծխելու եւ քաղցկեղի միջեւ կապի մասին, բայց շատերը տեղյակ չեն աչքերի վրա ծխախոտի ազդեցության մասին։ Ծխելը բարձրացնում է տեսողությանն սպառնացող այնպիսի վիճակների ռիսկը, ինչպիսին է մակուլյար դեգեներեցիան, ինչը կարեւոր պատճառ է այդ սովորությունից հրաժարվելու համար»,- ասում է Օպտոմետրիստների ասոցիացիայի կարգավորող խորհրդական Աիշա Ֆազլանայը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll