• Latest news

Մի բաժակ ջուր բերել եւ լամպը փոխել. ի՞նչ հարցերով են Երեւանում «Շտապօգնություն» կանչում

9 հուլիսի, 2019  15:11

Ցավոք, մինչեւ հիմա բոլորը չէ, որ հասկանում են, որ «Շտապօգնություն» պետք է կանչել միայն այն դեպքում, երբ կա անհապաղ բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն։ Այս մասին ասել է «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը հուլիսի 9-ի մամուլի ասուլիսում։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ընդհանուր կանչերի միայն 25 տոկոսն է ավարտվում հիվանդի հոսպիտալացմամբ։ «Հաճախ մենք կատարում ենք ընտանեկան բժշկի գործառույթ»,- նկատել է նա։ Ստեփանյանը ուշադրություն է դարձրել այն բանին, որ ոմանք «շտապօգնություն» կանչում են օրը մի քանի անգամ։ Այնինչ, կանչը մերժելու մեխանիզմներ չկան։ Արդյունքում՝ տեղի են ունենում միանգամայն տարօրինակ կանչեր՝ մի բաժակ ջուր բերել կամ լամպը փոխել։

Ստեփանյանը նաեւ բացասական գնահատական է տվել «Շտապօգնության» բժիշկների վրա հարձակումների դեպքերին։ Վերջին անգամ նման դեպք գրանցվել է մեկ շաբաթ առաջ, երբ, հիշեցնենք, 55-ամյա տղամարդը դանակով հարձակվել էր բժշկի վրա՝ սպառնալով սպանել նրան։ Ստեփանյանը տեղեկացրել է, որ այն դեպքերում, երբ բրիգադը պետք է կանչի մեկնի թմրանյութերից կամ ալկոհոլից կախվածի մոտ, ապա բժիշկներին անպայման ուղեկցում են ոստիկանության աշխատակիցները։

Ինչ վերաբերում է նրան, թե զիջում են արդյոք վարորդները ճանապարհը «Շտապօգնության» մեքենային, ապա այստեղ, ինչպես նշվեց, իրավիճակը փոքր-ինչ փոխվել է դեպի դրականը, թեեւ, խցանումների դեպքում, ճանապարհների բեռնվածությունն այնքան ուժեղ է լինում, որ «Շտապօգնությունը» անգամ կուտակումները շրջանցել չի կարողանում։ Ճանապարհային երթեւեկության կանոններին չհետեւելն այս տարի դարձել է երկու ՃՏՊ-ի պատճառ «Շտապօգնության» մեքենաների մասնակցությամբ։ Ստեփանյանը նշել է, որ քննչական միջոցառումների ավարտից հետո երկու մեքենաները կնորոգվեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել