• Latest news

Կալցիումով եւ D վիտամինով ԲԱՀ-երը կարող են վտանգավոր լինել. հետազոտություն

11 հուլիսի, 2019  21:32

ԲԱՀ-երը, որոնցում պարունակվում են կալցիում եւ վիտամին D, կարող են վտանգավոր լինել, նախազգուշացնում են Արեւմտյան Վիրգինիայի գիտնականները։ Թեեւ D վիտամինն անհրաժեշտ է կալցիումի յուրացման համար, այդ նյութերի համակցումը ԲԱՀ-երում բարձրացնում է կաթվածի առաջացման ռիսկը։

Համաձայն ավելի քան 500 հազար մարդու մասնակցությամբ իրականացված հետազոտության՝ կալցիում-վիտամին D համակցությունը 17 տոկոսով բարձրացնում է կաթվածի ռիսկը։

Ինչպես հայտնի է, վիտամին D-ն եւ կալցիումն անհրաժեշտ են ոսկրերի առողջության համար։ Բայց գիտնականները խորհուրդ են տալիս դրանց մակարդակն օրգանիզմում պահել ճիշտ սնվելու օգնությամբ։ Իսկ ԲԱՀ-երը, մասնագետների խոսքով, անվտանգ չեն, չէ՞ որ դրանք նպաստում են աթերոսկլերոտիկ կոշտացումների առաջացմանն անոթներում։

Գիտնականները խորհուրդ են տալիս ԲԱՀ-եր օգտագործել միայն նյութերից մեկի ապացուցված սուր դեֆիցիտի դեպքում եւ բժշկի նշանակմամբ։ Իսկ ԲԱՀ-եր խմել կանխարգելիչ նպատակներով մասնագետները խորհուրդ չեն տալիս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել