• Latest news

Մանկական վնասվածքից հետո աղջկա գլուխը մշտապես թեքված է 90 աստիճան անկյամբ (ֆոտո)

11 հուլիսի, 2019  18:48

11-ամյա Աֆշին Քումբարը ստիպված է ապրել հիվանդությամբ, որի պատճառով նրա գլուխը մշտապես թեքված է 90 աստիճան անկյամբ:

The Daily Mail-ը հայտնում է, որ 8-ամսականում աղջիկը վնասվածք է տարել, որից հետո, նախնական ախտորոշման համաձայն, նրա մոտ ծուռվզություն է զարգացել: Դրա պատճառով Աֆշինը մշտապես ցավեր ունի, նա դժվարանում է ուտել, զուգարանից օգտվել եւ անգամ քայլել: Դրանից բացի, նա չի կարողանում դպրոց հաճախել:

Բժիշկները նրա վիճակով մտահոգված են, եւ չեն կարողանում հստակ պատասխանել այն հարցին, թե որն է վզի ծռվելու պատճառը: Աղջկա ընտանիքը չափազանց աղքատ է. անցյալ տարի քաղցկեղի հետեւանքով հոր մահից հետո երեխաներին պահում է միայն մայրը՝ տնային աշխատանքով տարեկան վաստակելով մոտ 60 ֆունտ սթերլինգ: Դրա պատճառով նրանք չեն կարող կատարել վիրահատության ծախսերը, որը Աֆշինի վիճակը կմեղմեր:

Մինչդեռ, բուժման բացակայությունը կարող է առաջացնել վզի մկանների խնդիրներ եւ նյարդերի ծայրամասերի վրա ճնշում: Անգամ բժշկի խորհրդատվությունները ընտանիքին հեշտ չեն տրվում, քանի որ ծռված վզի պատճառով աղջիկը չի կարող երթեւեկել հանրային տրանսպորտով: Տեղացի բժիշկները խոստովանում են, որ անկարող են Աֆշինին բուժել:

«Ես աղաչում եմ կառավարությանը եւ տեղի բնակիչներին քրոջս օգնել: Նա վիրահատության կարիք ունի, որպեսզի նորմալ կյանքով ապրի»,- նշել է նրա եղբայր Յաղուբը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել