• Latest news

Տղամարդը երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել տաբատի գրպանում վեյթի պայթյունից հետո

20 հուլիսի, 2019  21:00

52-ամյա Դեւիդ Չառլթոնը երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել տաբատի գրպանում վեյփի պայթյունից հետո։

Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, երբ Դեւիսը ղեկին նստած էր, նա ֆշշոցի նմանվող ձայներ է լսել գրպանից, որտեղ գտնվում էր վեյփը։ Հաշված վայրկյանների ընթացքում տաբատն այրվել է, եւ վեյփը գոյացած անցքից ընկել է հենց մեքենայի նստարանին, որտեղ էլ պայթել է։ Արդյունքում՝ տղամարդն անհապաղ հոսպիտալացվել է, եւ նրա մաշկը փոխպատվաստել են։

«Տանջալից ցավ էր։ Ոտքս այրվում էր»,- ասում է Դեւիդը։ Միջադեպից հետո նա ստիպված է եղել ամեն օր, երեք շաբաթվա ընթացքում, այցելել հիվանդանոց վերքերը մշակելու համար։ «Փառք Աստծո, որ վեյփը չպայթեց այն ժամանակ, երբ ես սլանում էի 70 մղոն արագությամբ ավտոմայրուղով»,- ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել