• Latest news

Ընկույզը կօգնի տղամարդկանց ավելի ուժեղ օրգազմ զգալ

26 հուլիսի, 2019  21:30

Օրական ընդամենը 60 գրամ ընկույզը, նուշը եւ պնդուկը կարող են բարձրացնել տղամարդկային բեղունությունը։ Ինչպես պնդում են իսպանացի գիտնականները, ընկույզների շնորհիվ տղամարդիկ ավելի ուժեղ օրգազմ են զգում։

14 շաբաթ տեւած փորձարկման շրջանակում 18-35 տարեկան 83 տղամարդ բաժանվել է երկու խմբի։ Նշվում է, որ բոլոր փորձարկվողները սեռական առողջության հետ կապված խնդիրներ չեն ունեցել։ Առաջին խմբի մասնակիցները պետք է ամեն օր օգտագործեին 60 գրամ ընկուզեղեն (30 գրամ ընկույզ եւ 15 գրամ նուշ ու պնդուկ), իսկ երկրորդ (ստուգիչ) խմբի մասնակիցները ոչինչ չպետք է փոխեին սովորական սննդաբաժնում։

Բոլոր փորձարկվողները պարբերաբար բուժզննում են անցել (այդ թվում չափվել է զարկերակային ճնշման մակարդակը, ինչպես նաեւ հետազոտվել է սերմնահեղուկի որակը)։ Բացի այդ, նրանք պատասխանել են իրենց սեռական կյանքին վերաբերող հարցերին։

Արդյունքում՝ պարզվել է, որ ընկուզեղեն օգտագործող տղամարդկանց մոտ բարձրացել է լիբիդոն եւ ուժեղացել օրգազմը։

Փորձն անցկացվել է ավելի մեծ FERTINUTS նախագծի շրջանակում, որի ընթացքում պարզվել է, որ ընկուզեղենի կանոնավոր օգտագործումը բարելավում է սերմնահեղուկի որակը։ Գիտնականները դա կապում են ընկույզներում վիտամինների, հակաօքսիդանտների եւ հանքային նյութերի բարձր պարունակության հետ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել