• Latest news

Տղամարդկանց շրջանում ասթման դրսեւորվում է մինչեւ 9 տարեկանը, կանանց շրջանում՝ 40-ից հետո. հետազոտություն

31 հուլիսի, 2019  11:06

Տղամարդկանց եւ կանանց շրջանում ասթման սովորաբար դրսեւորվում է տարբեր տարիքում. տղամարդկանց շրջանում՝ սովորաբար մինչեւ 9 տարեկանը, իսկ կանանց՝ 40-ից հետո: Այս մասին հայտնել են Տամպերեի համալսարանի գիտնականները, ինչպես նաեւ Սեյնյայոկի եւ Վաասա քաղաքների կենտրոնական հիվանդանոցներից նրանց գործընկերները:

Գիտնականները վերլուծել են Ֆինլանդիայում բնակվող 4 հազար մարդու տվյալները եւ նկատել, որ ասթմայի սկիզբն իսկապես տարբեր է՝ կախված մարդու սեռից: Հնարավոր է՝ սա կապված է օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների հետ: Նախագծի համահեղինակ, պրոֆեսոր Հեյկի Կոսկելան նշում է, որ կանանց շրջանում ասթմայի զարգացման հավանականությունը մեծանում է կլիմաքսային ժամանակահատվածում:

Պրոֆեսոր Կոսկելայի խոսքով՝ կան մի քանի գործոններ, որոնք մեծացնում են ասթմայի առաջացման հավանականությունը.

  • ժառանգականություն, ասթմայի առկայություն ծնողների, եղբայրների կամ քույրերի մոտ,
  • ալերգիաներ, որ արտահայտվում են հարբուխով, մաշկի քորով, աչքերի բորբոքմամբ,
  • մոր ծխելը, պասիվ ծխելը,
  • ավելորդ քաշ,
  • բնակարանում չափից ավելի խոնավություն:

Գիտնականների խոսքով՝ քաշի նվազեցումը եւ սպորտով կանոնավոր զբաղվելը զգալիորեն մեծացնում են ասթմատիկների կյանքի որակը եւ նրանց օգնում նվազեցնել դեղերի գործածումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll