• Latest news

Հայտնի մասնագետներն ԱՄՆ-ից խորհուրդներ են տվել արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման վերաբերյալ

31 հուլիսի, 2019  20:00

Ամերիկայի Միացյալ Նահանգների հայտնի մասնագետները խորհուրդներ են տվել արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման մասին։

Բժշկության դոկտոր, կլինիկական պրոֆեսոր Սամվել Բադալյանն ԱՄՆ-ից նշում է. անշուշտ, գոյություն ունեն ռիսկի գործոններ, որոնք արագացնում են քաղցկեղի (օրինակ, ծխելը, դիաբետը եւ այլն) առաջացումը։ Բայց ապացուցված փաստ է, որ արգանդի վզիկի չարորակ նորագոյացություններն առաջ են բերում մարդու պապիլոմա վիրուսները։

Արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման ամենատարածված սքրինինգային մեթոդը ՊԱՊ-թեստն է։ Միայն ԱՄՆ-ում ամենամյա կտրվածքով ՊԱՊ-թեստ հանձնում է կանանց 63-70 տոկոսը։ Այնինչ, մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու դեպքում ՊԱՊ-թեստ կարելի է հանձնել հինգ տարին մեկ։ «Պատվաստումից հրաժարվելը նշանակում է հայտնվել 50-ական թվականների Միացյալ Նահանգների մակարդակում»,- կարծում է Բադալյանը։

Ամբողջ աշխարհում  մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստում ստացել է մոտ 300 մլն մարդ, ընդ որում, ինչպես նշում է փորձագետը, մահվան, անպտղության կամ սերմնահեղուկի վրա բացասական ներգործության դեպքեր չեն գրանցվել։ Բադալյանը կոչ է արել վստահել միայն այն հետազոտություններին, որոնք հրապարակվել են առաջատար բժշկական ամսագրերում (օրինակ, The Lancet եւ JAMA), այլ ոչ թե տարվել վստահություն չներշնչող հրապարակումներով։

Նման կարծիքի է  նաեւ ամերիկացի վերարտադրողաբան բժիշկ-էնդոկրինոլոգ, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (AMIC) նախագահ Վիգեն Սեպիլյանը։ Նա նշում է. գիտությունից հեռու պարբերականներում կարող է հրապարակված լինել ամեն բան, ինչ ասես։ Այնինչ, հարյուրավոր լուրջ հետազոտություններ հաստատում են պատվաստման արդյունավետությունը մարդու պապիլոմա վիրուսի դեմ։ Նա ընդգծել է, որ առաջիկա տարիներին այս վիրուսը կարող է լիովին վերացվել, եւ կոչ է արել երկրներին միավորվել այս ճանապարհին։

«Աշխարհի բոլոր զարգացած երկրները կիրառում են պատվաստանյութը մարդու պապիլոմա վիրուսի դեմ։ Նրանց կողքին, Հայաստանում նույնպես իրականացվում է պատվաստում ՄՊՎ-ի դեմ, ինչը կարեւոր նշանակություն ունի քաղցկեղի այնպիսի տեսակների կանխման տեսակետից, ինչպիսին են, օրինակ, արգանդի վզիկի քաղցկեղը եւ կոկորդի քաղցկեղը»,- նշել է Սեպիլյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է