• Latest news

11-ամյա աղջիկը ծանր այրվածքներ է ստացել՝ ոտքերի վրա թափելով եղունգների սոսինձը

9 օգոստոսի, 2019  09:41

Անգլիայի բնակիչ 11-ամյա Լիլի Ուորսֆոլդը ծանր այրվածքներ է ստացել պատահաբար ոտքերի վրա սոսինձ թափելուց հետո:

The Sun-ը հայտնում է, որ աղջիկը լեգինսներ էր (leggings) հագել, եւ սոսնձի քիմիական նյութերը բամբակե գործվածքի հետ քիմիական ռեակցիայի մեջ էին մտել: Դրա հետեւանքով գործվածքը տառացիորեն հալվել էր եւ կպել Լիլիի մաշկին: Նրա բղավոցներից վազքով մոտեցած մայրն աղջկան անմիջապես հիվանդանոց էր տարել:

Լիլիի մոտ այնքան ծանր այրվածքներ էին, որ նա, հավանաբար, մաշկի փոխպատվաստման կարիք կունենա:

Ընթացիկ տարվա մայիսին համանման դեպք է տեղի ունեցել Հարավային Ուելսից պատանի Միլի Ջոնսի հետ: Արտակարգ դեպքի պահին աղջկա հագին ջինսե տաբատ էր: Հետագայում բժիշկները բացատրել էին, որ արագ ազդող սոսինձ ցիանոակրիլի բաղադրիչները չափազանց հազվադեպ են բամբակի հետ ռեակցիայի մեջ մտնում: Արդյունքը էկզոջերմային ռեակցիան է, որն ուղեկցվում է ջերմության արտադրմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել