• Latest news

Գիտնականները հայտնել են, թե որ տարիքում է ամուսնալուծությունն ավելի վտանգավոր հոգեվիճակի համար

13 օգոստոսի, 2019  21:15

Միչիգան նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, թե որ տարիքում է ամուսնալուծությունն ավելի վտանգավոր հոգեվիճակի համար: Անցկացված հետազոտության արդյունքները վկայում են, որ երիտասարդ տարիքում մարդիկ ամուսնալուծությունն ավելի ծանր են վերապրում:

Մասնագետները վերլուծել են 1282 մարդու առողջական վիճակի տվյալները: Պարզվել է, որ նրանց շրջանում, ովքեր ամուսնալուծվել են 35-41 տարեկանում, առողջական խնդիրներն ավելի շատ էին, քան այն անձանց շրջանում, որոնք ընտանեկան կյանքին հրաժեշտ են տվել 44-50 տարեկանում:

Հետազոտողները դա կապում են այն փաստի հետ, որ մարդը հասուն տարիքում ավելի լավ է հաղթահարում սթրեսային ծանրաբեռնվածությունը, ինչը թույլ է տալիս ավելի հեշտ վերապրել ամուսնալուծության ժամանակ անխուսափելի նյարդային ցնցումը: Եվս մեկ բացատրություն. ամուսնալուծության ժամանակ մեծահասակ ամուսինների մոտ կուտակվում է փոխադարձ կշտամբանքների միանգամայն զգալի «ուղեբեռ», որն ամուսնալուծության պատճառով ավելի շուտ սկսում է ընկալվել որպես նոր կյանքի տոմս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է