• Latest news

Նարգիլեն ծխախոտից վտանգավոր է. հետազոտություն

15 օգոստոսի, 2019  16:55

Իրվայնի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ նարգիլե ծխելը չափազանց վնասակար է մարդու առողջության համար: Aerosol Science and Technology-ում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ նարգիլեի մեկ կլանումը կարող է պարունակել այնքան վնասակար նյութեր, որքան մի ամբողջ ծխախոտի ծուխը:

Առաջատար հեղինակ Վերոնիկ Պերոն (Veronique Perraud) նշում է. նարգիլեի ծուխը պարունակում է շատ թունավոր և վնասակար քիմիական նյութեր, ներառյալ նիկոտին, կարբոնիլային միացությունները եւ բենզին: Այս նյութերի բարձր դոզան նարգիլե ծխողի օրգանիզմ է մտնում ծխի մեծ ծավալի պատճառով: Ավելի վաղ շմոլ գազի թունավորման դեպքեր էին արձանագրվում նագիլեի օգտագործման ժամանակ, ինչը բացատրվում է ածխի այրման ժամանակ ածխածնի օքսիդի  արտադրմամբ:

Հատկանշական է, որ տոքսիկ  գազերի բարձր կոնցենտրացիաներ հայտնաբերվել են նույնիսկ նարգիլեի համար բուսական խառնուրդում: Բացի այդ, ինչպես նշվում է, ամանի մեջ գտնվող ջուրը, իր սառեցնող ազդեցության պատճառով, փաստացի նպաստում է ներշնչվող ծխում չափազանց մանր մասնիկների առաջացմանը:

Եվս մեկ վտանգը կայանում է  նրանում, որ նարգիլեի ամանի մեջ գտնվող խառնուրդի տաքանալու աստիճանը ցածր է, ինչը նպաստում է մեծ քանակությամբ շաքարի ածանցյալների ձևավորմանը (օրինակ ՝ գլիցերինի, որը, տաքանալու ժամանակ տրոհվում է ալդեհիդների, այսինքն պոտենցիալ քաղցկեղածին նյութերի):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել