• Latest news

Խմելու համար նախատեսված հակաբիոտիկները մեծացնում են աղիքների քաղցկեղի զարգացման հավանականությունը. հետազոտություն

23 օգոստոսի, 2019  23:49

Խմելու համար նախատեսված հակաբիոտիկները կարող են մեծացնել աղիքների ուռուցքների որոշ տեսակների զարգացման հավանականությունը: Այսպիսի եզրակացություն են կատարել Ջոնս Հոփքինսի համալսարանին առընթեր Բժշկության դպրոցի գիտնականները:

Հետազոտության համաձայն, որը ներառել է Մեծ Բրիտանիայի ավելի քան 166 հազար բնակիչների մասին տվյալները, աղիների քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացել է նույնիսկ հակաբիոտիկների նվազագույն ընդունման դեպքում եւ առավելագույնի է հասել հակաանաէրոբ ակտիվությամբ օժտված դեղեր ընդունելիս. օրինակ՝ պենիցիլինային խումբը ավելի հաստատուն էր կապված աղիների քաղցկեղի մեծ հավանականության հետ:

Մյուս կողմից, հետազոտության համաձայն՝ հակաբիոտիկների ընդունումը մի փոքր նվազեցրել է ուղիղ աղիի քաղցկեղի հավանականությունը:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ այս հետազոտությունը ցույց է տալիս միայն համահարաբերակցությունը, բայց չի ապացուցում խմելու համար նախատեսված հակաբիոտիկների եւ աղիների քաղցկեղի միջեւ պատճառահետեւանքային կապը:

Հետազոտողները պացիենտներին, որոնց բժիշկը հակաբիոտիկ է նշանակել, համառորեն խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում բուժումից չհրաժարվել եւ այն չընդհատել: Բայց չի կարելի հակաբիոտիկներ ընդունել առանց լուրջ անհրաժեշտության եւ առանց բժշկի նշանակման:

Նշենք, որ մեկ ուրիշ հետազոտություն ցույց է տվել, որ աղիների քաղցկեղից պաշտպանվելու համար անհրաժեշտ է ամբողջ կյանքի ընթացքում ֆիզիկապես ակտիվ լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել