• Latest news

Պիտբուլի կծելուց հետո երիտասարդ կինը զրկվել է քթից եւ ատամներից

23 օգոստոսի, 2019  18:45

Ինդիանայից 29-ամյա Գաբրիել Մայերսի համար ընկերների հետ երեկույթի գնալը ծանր վնասվածքով է ավարտվել:

The Sun-ը հայտնում է, որ Քլայդ անունով ամերիկյան պիտբուլտերիերը պատկանում էր նրա ընկերոջը: Գաբրիելի խոսքով՝ նախկինում ինքը շփվել էր այդ շան հետ, սակայն այդ չարաբաստիկ օրը՝ 2017 թվականի հունիսի 11-ին, շունն անհասկանալի պատճառով հարձակվել է նրա վրա եւ ատամները խրել դեմքին: Ստացած վնասվածքներն այնքան ծանր էին, որ Գաբրիելին հիվանդանոց են տեղափոխել սանիտարական ավիացիայի միջոցով:

Վիրահատությունից հետո բժիշկները կնոջը դրել են դեղորայքային կոմայի մեջ: Ուշքի գալով՝ Գաբրիելը տեղեկացել է սարսափելի նորությանը. բժիշկներին հաջողվել էր կարել շան պոկած քթի տեղը: «Ես ուզում էի մահանալ: Ինձ թվում էր, թե կյանքս ավարտվել  է: Ինձ ժամանակ էր հարկավոր տեղի ունեցածը գիտակցելու համար»,- խոստովանում է նա:

Գաբրիելը զրկվել էր նաեւ ատամներից, ինչի հետեւանքով կարողանում էր ուտել միայն տրորած ուտելիք: Վիրակապերը հանելուց հետո իր դեմքը տեսնելով՝ կինը չի կարողացել  արցունքները զսպել:

Անցած 2 տարում նա դեմքի վերականգնման 7 վիրահատության է ենթարկվել: «Դա անչափ ծանր շրջան էր. փողոցում մարդիկ սարսափով էին ինձ նայում»,- պատմում է նա:

Գաբրիելը տանից հազվադեպ է դուրս գալիս, սակայն փորձում է ապագային հույսով նայել, չնայած սարսափելի վնասվածքին: «Սա իմ կյանքի ամենասարսափելի ողբերգությունն է, բայց աշխատում եմ կամքս բռունցքել եւ առաջ շարժվել»,- նշում է կինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է