• Latest news

Լավատեսությունն իսկապես կյանքի տեւողությունը երկարացնում է

28 օգոստոսի, 2019  09:39

Բոստոնի համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ լավատեսությունն իսկապես կյանքի տեւողությունը երկարացնում է:

Անցկացված հետազոտության համաձայն՝ նրանց շրջանում, ովքեր տեսնում են կյանքի լուսավոր կողմը, մինչեւ 85 տարեկան ապրելու հավանականությունը մեծանում է 70 տոկոսով: Եվս մեկ ուշագրավ հայտնագործություն է այն, որ լավատեսներն ավելի են հակված ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, ավելի հաճախ են նախապատվություն տալիս առողջ սննդին եւ հավատում են, որ կհասնեն դրված նպատակներին:

Գիտնականները հետազոտության շրջանակում 10 տարի հետեւել են գրեթե 70 հազար կանանց կյանքին, եւ 30 տարի՝ շուրջ 1500 տղամարդկանց կյանքին: Մինչեւ հետազոտությունների մեկնարկը բոլոր փորձարկվողները պետք է լրացնեին հատուկ անկետաներ, ինչը գիտնականներին թույլ էր տալիս գնահատել կյանքի վերաբերյալ նրանց կարծիքը:

Պարզվել է, որ լավատեսների շրջանում կյանքի տեւողությունը 11-15 տոկոսով մեծացել է, եւ նրանք մեծ հավանականությամբ հասել են 85-ամյա տարիքի: Այսպես՝ ավելի լավատես կանանց շրջանում մինչեւ 85 տարեկան ապրելու հավանականությունը մեծացել է 50 տոկոսով, իսկ ամենալավատես տղամարդկանց շրջանում՝ 70 տոկոսով:

Մասնագետները կոչ են անում ի գիտություն ընդունել ստացված արդյունքները, քանի որ դրանք ցույց են տալիս կյանքի տեւողության մեծացման մեջ հոգեսոցիալական ասպեկտների կարեւոր դերը:

Գիտական աշխատանքի արդյունքները ներկայացվել են PNAS ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել