• Latest news

Ողբերգական իրադարձությունների մասին հեռուստահաղորդումները կարող են ուժեղ սթրես առաջացնել

11 դեկտեմբերի, 2013  19:52

Բոսթոնի մարաթոնի պայթյունների նման ողբերգագական իրադարձությունների մասին հեռուստառեպորտաժների երկարատեւ դիտումը կարող է մեծ վնաս հասցնել առողջությանը։

UC Irvine խմբի հետազոտողները բացահայտել են, որ Բոսթոնյան մարաթոնի մասին հաղորդումները վեց ժամից ավելի դիտողները իրադարձությունից մեկ շաբաթ անց սուր սթրեսի ավելի բարձր մակարդակ ունեին, քան բուն իրադարձության վայրում գտնվողները, տեղեկացնում է CBS News-ը։

«Գնալով շատանում են վկայություններն այն մասին, որ տրավմայի ենթարկող իրադարձությունների մասին հեռուստահաղորդումը կարող է վախի  նոպա առաջացնել», - ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Իրվինի Քալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Էլիսոն Հոլմանը։

Հետազոտողները հարցում են իրականացրել 4675 մարդու շրջանում բոսթոնյան իրադարձություններից 2-4 շաբաթ անց։ Հիշեցնենք, որ Բոսթոնյան մարաթոնի ժամանակ պայթյուններ են տեղի ունեցել, որոնց զոհ են դարձել 3 մարդ, 260 –ը վիրավորվել են:

Այն մարդիկ, ովքեր երկու ժամից ավելի էին դիտել պայթունների մասին ռեպորտաժները, ավելի հակված էին սթրեսի, քան նրանք, ովքեր ընդամենը մեկ ժամ էին դրան հատկացրել:

Փորձագետները նաեւ նշել են, որ երեխաները նմանատիպ հաղորդումներ դիտելիս ավելի զգայուն են եւ վախի նոպա ունենալուն ավելի հակված: Այսպիսի հաղորդումները կարող են առաջացնել նաեւ հետվնասվածքային սթրեսային խանգարումներ (ՀՎՍԽ), որոնք հոգեկան խանգարումների շարքից են, եւ իրադարձությունից հետո կարող են տեւել ամենաքիչը 30 օր:

Մեկ այլ հետազոտություն ցույց տվեց, որ  Սենդի փոթորիկի նման  ազգային  տարերային աղետների լուսաբանումը վաղ տարիքի երեխաների մոտ նույնպես կարող է տագնապների առաջացման պատճառ դառնալ:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է