• Latest news

5 անհավատալի ռենտգեն լուսանկար

27 հունիսի, 2014  23:25

Երբեմն մարդիկ այնպիսի վնասվածքներից հետո են կենդանի մնում, որ ավելի հեշտ է ողջ պատմությունը հեքիաթ համարել, հիշեցնում է Medical Daily-ն: Եթե, իհարկե, փաստը վկայող ռենտգեն լուսանկարներ չլինեն: Ստորեւ մի քանի այդպիսի պատմություններ եւ շշմեցուցիչ իրողությունները վկայող լուսանկարներ ենք ներկայացնում:

1. Էլեկտրական սղոցի սայրը` պարանոցի եւ ուսի արանքում


Այս պատմությունը Ջեյմս Վալենտինի հետ է պատահել, ով ժամանակին Փենսիլվանիա նահանգում ծառերի ավելորդ ճյուղերը հեռացնելու միջոցով էր գումար վաստակում: Սակայն, չարաբաստիկ մի օր, երբ ծառի վրա կանգնած` աշխատանքն էր կատարում, էլեկտրական սղոցը ձեռքի մեջ այնպես թռչկոտեց, որ սայրը պարանոցի եւ ուսի արանքը մտավ:

Վալենտինը մի կերպ, առանց գիտակցությունը կորցնելու, ցած է իջել ծառից եւ ներքեւում աշխատող գործընկերների օգնությանը դիմել, որոնք փրկել են նրա կյանքը` սայրը ոչ թե պարանոցի, այլ` սղոցի շարժիչից անջատելու շնորհիվ: Բժիշկների խոսքով, այն քներակից ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա է գտնվել:

2. Երկու մետրանոց պողպատե ձողը` խորովածի շիշ


6 մետրից գահավիժելով` արդեն իսկ կյանքը վտանգի եք ենթարկում, իսկ երբ ազդրից մտած պողպատե, երկու մետր երկարությամբ ձողը հատում է ստամոքսն ու կրծավանդակը եւ, սրտից մի քանի սանտիմետր հեռավորության վրա գտնվելով, պարանոցից դուրս գալիս, խոսելն անգամ ավելորդ է: Չինացի շինարար Վու Չժինչժանին «խորովածացու» դարձրած ձողը հինգ ժամ տեւած վիրահատության արդյունքում է հեռացվել: Մինչ վիրահատող բժիշկները «հիվանդին» փրկելու նվազագույն հույսեր ունեին, ներկայումս զարմանահրաշ չինացին լրիվ ապաքինվելու ճանապարհն է բռնել:

Մոտոցիկլետով վթարի ենթարկված 48-ամյա իտալացու մոտ բժիշկները «սրտի պտույտ» էին ախտորոշել: Մանսագետների խոսքով, անսովոր տեղաշարժի պատճառը ծակված թոքն է եղել, որից դուրս մղվող օդը ստիպել է սրտին դեպի աջ թեքվել: Եւ իրոք, վթարից 24 ժամ անց, երբ հաջոցվել է փակել թոքը եւ դուրս քաշել կրծքավանդակում հավաքված օդի ողջ ծավալը, «նեղսրտած» սիրտը նախկին վիճակին է վերադարձել:

4. Ձկնորսական նետը` ուղեղի մեջ


16-ամյա Յասար Լոպեսի ձկնորսությունն արկածախնդրությամբ էր ավարտվել: Նրա ընկերներից մեկը, ում ձեռքին ձկնորսական հրացան կար, պատահաբար կպել է ձգանին եւ ուղիղ Յասարի գլխին կրակել. արդյունքում երկուսն էլ ուշաթափվել են: Բժիշկները շտապ օգնության մեքենայով հիվանդանոց հասցված երիտասարդին քիմիական կաթվածի են ենթարկել` հավելյալ վնասվածքներից խուսափելու համար եւ, նախքան աչքից երկու սանտիմետր հեռավորության վրա խրված նետից ազատվելը, ուղեղի հետազոտություն նախաձեռնել: Պարզվել է` անհավատալի թվացող դիրքի շնորհիվ սրածայր գործիքը դեռահասի ուղեղի բոլոր կենսական կառույցներն ու կարեւոր երակներն   անվնաս է թողել: Օտար մարմնի հեռացման համար վիրաբույժներից երեք ժամ է պահանջվել:

5. 9 սմ երկարությամբ մեխը` գլխում. տղամարդը տեղյակ չէր, որ ինքն է արել


Զարմանալի է, որ գլխին 9 սմ երկարությամբ մեխ կրակելուց հետո կարելի է կենդանի մնալ, բայց որ այդքանից հետո էլ մի քանի օր այս ու այն կողմ անես` առանց տեղի ունեցածի մասին պատկերացում ունենալու, ուղղակի հրաշքների ոլորտից է թվում: Մարդուն պարզապես թվացել է` մեխ արձակող ատրճանակը լավ չի աշխատում, ու ձեռքի հետ էլ թեթեւ գլխացավ ունի: Հաջորդ օրն էլ վատ չի անցել, բայց արդեն երկու օր անց աշխատանքի վայրում ուժեղ գլխապտույտ եւ գլխացավեր են սկսվել: Տուն դառնալով եւ կնոջ խորհրդին հետեւելով, տեղական հիվանդանոցներից մեկին է դիմել եւ ապշել` ռենտգեն լուսանկարի վրա մեխ տեսնելով: Բժիշկները նկատել են, որ այն ուղեղի` մոտորային ֆունկցիաները կարգավորող հատվածից ընդամենը մի քանի միլիմետր հեռավորության վրա է գտնվում:  Մեխը հեռացնելու համար չորս ժամ տեւողությամբ վիրահատություն է ձեռնարկվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել