• Latest news

Ծխելը նվազեցնում է օնկոպացիենտների ապաքինման հնարավորությունները

12 սեպտեմբերի, 2019  21:25

Ծխելը քաղցկեղի բազմաթիվ տեսակների առաջացման առաջնային պատճառներից է, եւ այն նվազեցնում է արդեն հիվանդացածների ապաքինման հնարավորությունները։ Թոքերի քաղցկեղի ուսումնասիրման միջազգային ասոցիացիան ընդունել է Հռչակագիր, որում բժիշկներին կոչ է անում պարզել, թե արդյոք ծխում են նրանց՝ թոքերի քաղցկեղ ունեցող պացիենտները, եւ եթե այո, անպայման նրանց  խորհուրդ տալ որքան հնարավոր է շուտ հրաժարվել այդ սովորությունից։

Ինչպես նշված է Հռչակագրում, օնկոպացիենտների մոտ, որոնք շարունակում են ծխել ախտորոշումից հետո, ավելի բարձր է ընդհանուր մահացության, քաղցկեղից մահացության մակարդակը, ինչպես նաեւ երկրորդ առաջնային քաղցկեղի առաջացման ռիսկը։ Բացի այդ, նրանց մոտ զգալիորեն ավելանում է քաղցկեղի բուժման թունավորությունը։ Ծխելն էապես բարձրացնում է քաղցկեղի բուժման արժեքը։

Իսկ ծխելը թողնելը, ըստ մասնագետների, հանգեցնում է բուժման արդյունքների բարելավման։ Սակայն խնդիրն այն է, որ ծխողները չեն շտապում թողնել ծխելը. մարդկանց մեծ մասը, որոնք ախտորոշման պահին ծխել են, պահում են այդ սովորությունը նաեւ բուժման ժամանակ։

Հռչակագրում տրվում են մի շարք խորհուրդներ.

  • Բոլոր օնկոպացիենտները պետք է ծխախոտի օգտագործման զննում անցնեն եւ տեղեկություն ստանան ծխելը թողնելու օգտակարության մասին։
  • Պացիենտներին, որոնք շարունակում են ծխել քաղցկեղի ախտորոշումից հետո, պետք է տրամադրվի մշտական օգնություն ծխելը թողնելու վերաբերյալ՝ հիմնված գիտական տվյալների վրա։
  • Կրթական ծրագրերը, որոնք վերաբերում են քաղցկեղի դեմ պայքարին, պետք է ներառեն ծխելը թողնելու թրենինգներ, ծխախոտի օգտագործման եւ այն թողնելու պատմությանը հստակ մոտեցում, ինչպես նաեւ ապացուցված արդյունավետությամբ եւ ծխելը թողնելուն օգնող ռեսուրսների օգտագործում։
  • Ծխելը թողնելու մասին խորհրդատվությունը եւ բուժումը պետք է վճարվեն։

Հեռանկարային կլինիկական հետազոտությունների անցկացման ժամանակ անպայման պետք է նշվի մասնակիցների ծխելու վիճակը (ինչպես հետազոտության սկզբում, այնպես էլ  ընթացքում)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել