• Latest news

Արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ գույներն ավելի վատ են տեսնում

28 հունիսի, 2014  17:15

Ճապոնացի բժիշկներից մեկը հետաքրքիր հետազոտություն է նախաձեռնել, որի արդյունքների համաձայն` արյան բարձր ճնշում ունեցող ճապոնացիները գույների ընկալման հետ կապված տեսողական խնդիրներ ունեն եւ ի վերջո կուրանալու վտանգի առաջ են կանգնած, հաղորդում է Medical Daily-ն:

Սայտամայի բժշկական համալսարանի գիտահետազոտական խմբի անդամ, դոկտոր Տակուհեյ Սյոդզին մասնավորապես աչքի եւ սրտանոթային, ինչպես նաեւ այլ հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնների եւ վատ սովորությունների կապն է ուսումնասիրել:

Հետազոտությունը Կիոտո քաղաքի 20-60 տարեկան 872 տղամարդ բնակիչների շրջանում է իրականացվել: Նրանց նախապես երկու բժշկական հետազոտություն է է առաջարկվել` ընդհանուր տեսողությունը եւ գույներն ընկալելու կարողությունը պարզելու համար: Այնուհետեւ հետազոտական խմբի անդամները մասնակիցների բժշկական տվյալներն են ուսումնասիրել` կշռի, արյան մեջ խոլեստերինի ու շաքարի բաղադրության եւ աչքի հիվանդությունների վերաբերյալ տվյալներ հավաքագրելու համար:

Ուսումնասիրության տվյալ եղանակն ինքնին սահմանափակ արդյունավետություն է ենթադրում, քանի որ երկու հիվանդությունների միջեւ կապը ոչ թե ժամանակի ընթացքում, այլ` կոնկրետ պահին է վերլուծվել: Բացի այդ, նույնիսկ կոռելացիոն կապի առկայության դեպքում, պարտադիր չէ, որ մեկը մյուսի նկատմամբ պատճառահետեւանքային հարաբերությունների մեջ գտնվեն: Հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ արյան բարձր ճնշման եւ տեսողության կորստի միջեւ կապի առկայության մասին առաջին անգամ է խոսվում,  նախնական եզրակացությունը հաստատելու համար հետագա ուսումնասիրություններ անհրաժեշտ կլինեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել