• Latest news

Ազդո՞ւմ է արդյոք արեւապաշտպան քսուքի օգտագործումը վիտամին D-ի մակարդակի վրա

20 սեպտեմբերի, 2019  18:18

Ազդո՞ւմ է արդյոք արեւապաշտպան քսուքի օգտագործումը վիտամին D-ի մակարդակի վրա, եւ կարո՞ղ է արդյոք այն առաջ բերել վիտամին D-ի պակաս։ Կարճ պատասխանն է՝ այո։

Հենրի Ֆորդի առողջապահության համակարգի մաշկաբանության բաժանմունքի պատվավոր նախագահ, Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի նախկին նախագահ, բժիշկ Հենրի Վ. Լիմի խոսքով, եթե արեւապաշտպան քսուքը քսում են հաստ շերտով, այն կարող է արդյունավետորեն պատնեշել արեւի լույսը եւ առաջ բերել վիտամին D-ի անբավարարություն։ Նրա խոսքով՝ հաստ շերտը հավասար է 1 ունցիայի կամ գոլֆի մեկ գնդակի չափին ողջ մարմնի համար, տեղեկացնում է CNN-ը։

Սակայն «օգտագործվող SPF-ն իրականում ավելի ցածր է, քան SPF նշված մակարդակը»։

Այսպիսով, դուք, գուցե, անհանգստանալու տեղիք չունեք վիտամին D-ի պակասի հետ կապված, եթե բավական շատ արեւապաշտպան քսուք չօգտագործեք։ Նրանք, ովքեր առատորեն են օգտագործում քսուքն ու անպայման գլխարկ ու SPF-ից պաշտպանող հագուստ են կրում, վիտամին D-ի պակասի ավելի մեծ հավանականություն կունենան։

Վիտամին D-ն սինթեզվում է մաշկում, երբ ենթարկվում է արեւի ուլրտամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը։ Այդպիսով, եթե մարմնի մակերեսի 15-020 տոկոսը ենթարկվում է արեւային լույսի ազդեցությանն առանց պաշտպանության 15-20 րոպեի ընթացքում, շաբաթը երկու-երեք անգամ, կարելի է հասնել վիտամին D-ի համարժեք մակարդակի։ Բայց անգամ արեւի լույսի ցածր մակարդակի դեպքում կուտակային վնասն արեւից կարող է տեղի ունենալ երկար ժամանակի ընթացքում, բացատրել է Լիմը։

«Երբ մաշկն այրվում է, տեղի է ունենում ԴՆԹ-ի վնասում, եւ դրա համար փոքր չափաբաժինների բազմակի ազդեցության դեպքում ԴՆԹ ախտահարումը կարող է կուտակվել եւ մեծացնել մաշկի քաղցկեղի ու ֆոտոծերացման վտանգը»,- ասել է Լիմը։

«Պացիենտներին անհրաժեշտ է պաշտպանություն արեւից, որպեսզի նվազագույնի հասցվի մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը, եւ այո՝ դա խոչընդոտում է օրգանիզմի՝ վիտամին D արտադրելու կարողությանը։ Բայց ես պացիենտներին ասում եմ, եթե մենք հայտնաբերում ենք, որ ծխելը բարձրացնում է վիտամին D-ի մակարդակը, մենք չենք համոզում նրանց ծխել»,- ասել է մաշկաբան, Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի գիտաշխատող, դոկտոր Պատրիսիա Ֆարիսը։

Մաշկի քաղցկեղի առաջացման եւ մաշկի ծերացման վտանգը նվազեցնելու համար մաշկաբանները խորհուրդ են տալիս օգտագործել խելամիտ ֆոտոպաշտպանություն։ Դա նշանակում է լայներիզ գլխարկ, արեւային ակնոցներ եւ արեւապաշտպան հագուստ կրել։

SPF 30 եւ ավելի բարձր արեւապաշտպան քսուքը, որը պաշտպանում է  UVA եւ UVB վնասակար ճառագայթներից, պետք է առատ քսել մարմնի բոլոր բաց մասերին, երբ փողոցում եք գտնվելու երկար ժամանակ՝ ռիսկը նվազագույնի հասցնելու համար։

Ինչ վերաբերում է վիտամին D-ի բավականաչափ քանակություն ստանալուն, Լիմը խորհուրդ է տալիս ամեն օր ընդունել պոլիվիտամիններ, որոնք սովորաբար պարունակում են վիտամին D-ի այնպիսի քանակություն, որը կապահովի արյան մեջ վիտամինի բավականաչափ մակարդակ։ Վիտամին D-ի մակարդակի օպտիմալացումը կարեւոր է ոսկրերի առողջության համար եւ կարող է օգնել նվազագույնի հասցնել ոսկրերի փխրունությունը եւ կոտրվածքների ռիսկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի