• Latest news

Ձեռքերի ախտահանիչ միջոցները չեն կարող պաշտպանել գրիպից. գիտնականներ

23 սեպտեմբերի, 2019  22:45

Ձեռքերի համար ախտահանիչ սպիրտ պարունակող միջոցները չեն կարող պաշտպանել սուր ռեսպիրատոր վարակներից եւ գրիպից: Այս մասին ասվում է Ճապոնիայի Կիոտո պրեֆեկտուրայի բժշկական համալսարանի հետազոտության մեջ, որը հրապարակվել է mSphere-ում:

Հետազոտողները A խմբի գրիպով վարակվածների թաց լորձը քսել են 10 կամավորների մատների ծայրերին, ապա ձեռքերի ախտահանիչ միջոցներ օգտագործել: Պարզվել է, որ սպիրտը չի սպանում գրիպի վիրուսը, եթե այն մնում է մատների վրա 2 րոպե: Լրիվ ախտահանման համար 4 րոպե է պահանջվել:

Այդ նոր հետազոտության արդյունքները հակասում են նախորդ հետազոտություններին, որոնց համաձայն՝ ձեռքերի համար սպիրտ պարունակող միջոցները բավարար արդյունավետ են վիրուսների եւ բակտերիաների տարածման դեմ:

Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր, միկրոկենսաբան Չառլզ Գերբի խոսքով՝ պատճառն այն է, որ մարդկանց մեծ մասը երկար չի լվանում ձեռքերը՝ միկրոբներից ազատվելու համար, եւ իրականում ոչ ոք դրա համար երկար ժամանակ չի ծախսում, ընդամենը 11 վայրկյան է պահանջվում:

Հակասական արդյունքների մեկ այլ պատճառ է այն, որ նախորդ հետազոտություններում ախտահանիչ միջոցն օգտագործվել է արդեն չորացած լորձի դեմ: Իսկ նոր հետազոտության մեջ լորձի հենց խիտ կազմությունն է այդքան երկար պաշտպանել վիրուսը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել