• Latest news

14-ամյա տղայի գանգից հեռացրել են նրա ֆուտբոլային մրցակցի ատամը

24 սեպտեմբերի, 2019  19:27

Պորտուգալիայում վիրաբույժները 14-ամյա դեռահասի գանգից հեռացրել են ատամը, որը հայտնվել է գանգում, երբ ֆուտբոլ խաղալու ժամանակ տղային կծել է նրա մրցակիցը:

Երիտասարդը, ում անունը չի նշվում, հիվանդանոց է դիմել դեպքից 5 օր անց՝ բողոքելով գանգային սուր ցավից: Բժիշկները նախ ախտահանել են գլխի վնասվածքը, ապա հակաբիոտիկներ նշանակել: Սակայն ցավը ոչ միայն չի անցել, այլ նաեւ ուժգնացել է, եւ 12 օր անց տղան կրկին հիվանդանոց է դիմել:

Այդ ժամանակ համակարգչային տոմոգրաֆիա են կատարել, որը ցույց է տվել գանգի մեջ օտարածին մարմնի առկայությունը: Բժիշկները չեն հասկացել՝ ինչ է դա, սակայն երբ այն հեռացրել են, պարզվել է, որ դա ատամ է: 

Բժիշկներին դեպքը զարմացրել է: Այդ ժամանակ տղան պատմել է, որ ֆուտբոլ խաղալու ժամանակ մրցակիցներից մեկը կծել է նրա գլուխը: Դրանից հետո մրցակցի բերանից արյուն է հոսել, եւ բոլորը որոշել են, որ ատամն ընկել է խաղադաշտում: Իսկ այժմ պարզվել է, որ այն հայտնվել է պացիենտի գանգի մեջ:

Գանգի մեջ այդ ատամը բորբոքիչ պրոցես է առաջացրել, որը բուժվել է օտարածին մարմնի հեռացումից հետո: Վիրահատությունից հետո տղան եւս 2 օր մնացել է հիվանդանոցում, որից հետո դուրս է գրվել:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել