• Latest news

Հետազոտողներն ուսումնասիրում են ողնաշարի վաղ ռեակցիան վնասվածքին եւ այն բարելավելու մեթոդները

15 հոկտեմբերի, 2019  15:28

Ողնաշարի սկավառակների արտաքին հատվածի բջիջները սթրես են ապրում եւ վնասվածքներից հետո առողջացման պրոցեսը գործարկում ավելի ցածր մակարդակում, որոնք, ինչպես հայտնաբերել են հետազոտողները, կարող են ժամանակավորապես արգելափակել բջիջները հանգստացնող դեղորայքով, փոխանցում է MedicalXpress-ը:

«Այս աշխատանքը լույս է սփռում խնդիրներից որոշների վրա, որոնց բախվում ենք սկավառակների դեգեներացիայի դանդաղման եւ մեջքում ցավերի կանխման ժամանակ»,- ասել է Penn Medicine ընկերության օրթոպեդիկ հետազոտությունների McKay լաբորատորիայի գիտաշխատող, բժիշկ Էդվարդ Բոնեւին:

«Ողնաշարի հետազոտությունների մեծամասնությունը կենտրոնանում է սկավառակի ներքին հատվածի վրա, բայց մեր հետազոտությունը շեշտում է այն փաստը, որ մենք պետք է մշակենք ամբողջ սկավառակը եւ կարծում ենք, որ դա կարող է բերել թերապիայի համար նոր թիրախներ որոշելուն»,- ասել է նա:

Ողնաշարի սկավառակները ճնշման տակ են գտնվում եւ ջրային աերոստատներին նման կառուցվածք ունեն, ընդ որում՝ ջուրը գրավող ներքին հատվածում սպիտակուցները սահմանափակված են մանրաթելային հյուսվածքի արտաքին շերտով, որը մշտապես ձգվող բջիջներ է պարունակում: Սկավառակները նախատեսված են այն նպատակով, որ մեղմեն ողերի միմյանց հետ ուղղակի եւ ցավոտ շփումը: Օրթոպեդիկ վիրաբուժության պրոֆեսոր եւ McKay լաբորատորիայի տնօրեն Ռոբերտ Լ.Մաուկը եւ նրա գործընկերները որոշել են իրենց ուսումնասիրությունները կենտրոնացնել սկավառակների արտաքին հատվածի վրա:

«Մենք գիտենք, որ ներքին հատվածում բջիջները փոփոխություններ են կրում սկավառակի վնասման եւ դեգեներացիայի հետեւանքով, եւ հետազոտողները փորձել են վերականգնել այս բջիջների ֆունկցիան»,- ասել է Բոնեւին:

Հետազոտողների ստեղծած սկավառակների արտաքին հատվածի հյուսվածքները նմանակող բիոնյութերում նրանք տեսել են, որ սկավառակի սահելուն եւ ճնշման կորուստին նման վնասվածքների դեպքում հանկարծակի ազատված հյուսվածքը  դառնում է ապակազմակերպված: Նրանք հայտնաբերել են, որ ոչ մեծ կենդանիների մոտ դա բերում է վերականգնողական հյուսվածքի առաջացման, որը նման չէ նորմալ հյուսվածքին, բայց դրա փոխարեն ունի սպիավոր հյուսվածքի հատկանիշներ:

Դրանից բացի, նրանք հայտնաբերել են, որ բջիջների ծրագրավորված ոչնչացումը, որը հայտնի է որպես ապոպտոզ, արագ է կատարվում, վնասվածքը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում: Սա խնդիր է ստեղծում, որովհետեւ ի տարբերություն մարմնի այլ հատվածների, սկավառակների բջիջներ արյուն չի մատակարարվում, եւ դրանք չեն կարող հեշտությամբ բնակեցվել վերականգնման համար անհրաժեշտ նոր բջիջներով:

Հասկանալով, թե ինչու են դիսկային բջիջներն այնպես արձագանքում, ինչպես արձագանքում են ճնշման կորուստին, հետազոտողները հայտնաբերել են, որ բջիջների կրճատման կենսաբանական ինհիբիտորի, օրինակ՝ ֆասուդիլի օգտագործումը կարող է բջիջներն արդյունավետորեն «թուլացնել» շոկից, որն առաջանում է դրանց հատուկ ձգված վիճակը հանկարծակի կորցնելու հետեւանքով: Բջիջները թուլանալուց հետո կարող են զսպել նախորոշված ռեակցիան բուժմանը, ինչը կարող է բժիշկներին թույլ տալ միջամտել, սա կոչվում է «թերապեւտիկ պատուհան»:

«Այս տվյալները մեզ ցույց են տալիս, որ սկավառակների վնասվածքների բուժումը վնասվածքն ստանալուց կարճ ժամանակ անց անհրաժեշտ է մինչ այն, երբ տեղի կունենա ֆենոտիպում այս անցումը եւ կձեւավորվի սպիավոր հյուսվածքը: Սա կարելի է կատարել ինհիբիտորների միջոցով, ինչպիսին է ֆասուդիլը, որը կիրառվում է պարբերաբար կամ բիոնյութերի վիրաբուժական փոխպատվաստման հնարավոր համակցությամբ, մշակված բնածին հյուսվածքի կառուցվածքի եւ ֆունկցիայի վերականգնման համար»,- պարզաբանել է Մաուկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել