• Latest news

Ով եւ ինչու է փորձում խոչընդոտել Հայաստանում ծխախոտի դեմ օրենքի ընդունումը

27 հոկտեմբերի, 2019  16:34

Հակածխախոտային օրենքի փոխանցումը Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի քննարկմանը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի համար այդքան կարեւոր օրինագիծը տապալելու փորձ: Այս կարծիքն է արտահայտել Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ առողջապահության եւ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը, լինելով բժիշկ, չէր կարողանա դեմ լինել այդ օրենքին, եւ օրինագիծը հեշտությամբ կընդունվեր: Այդ իսկ պատճառով դրա ընդդիմադիրները փոխանցել են այն Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի քննարկմանը՝ մեկնաբանելով, որ անհրաժեշտ է հասկանալ, թե այդ օրենքը կարո՞ղ է արդյոք ազդել երկրի տնտեսության վրա:

Նույն իրավիճակն էր, ըստ Դավիթ Պետրոսյանը, բազմաթիվ այլ երկրներում եւս, երբ այդտեղ ընդունվում էին ծխելու դեմ պայքարի ազգային ռազմավարություններն ու օրենքները: Եւ, որպես կանոն, տեղի ունեցածի հետեւում կանգնած էին ծխախոտային ինդուստրիայի ներկայացուցիչները, որոնք պատրաստ էին ամեն ինչի, միայն թե նրանց արտադրանքի գնորդների թիվը չկրճատվեր:

Սակայն այլ երկրներն արժանապատվորեն հակազդել են ծխախոտային լոբինգի ազդեցությանը եւ  ընդունել ծխելու դեմ օրենքը բնակչության առողջությունը պահպանելու նպատակով:

Ինչպես նշել է Դավիթ Պետրոսյանը, ՌԴ առողջապահության փոխնախարար Տատյանա Սեմենովան Հայաստան կատարած այցի ժամանակ պատմել է գործընկերներին ծխելու դեմ պայքարի ռուսական փորձի մասին եւ նշել, որ ռեստորաններն ու սրճարանները չեն տուժել փակ տարածություններում ծխելու արգելքի հետեւանքով եւ վնասներ չեն կրել, եւ Ռուսաստանի ու Շոտլանդիայի (որտեղ անգամ գարեջրատներում է արգելված ծխելը) փորձը դա հաստատում է:

Հարեւան Վրաստանում ծխելու դեմ օրենքը եւս մեծ դժվարությամբ է ընդունվել, ինչպես պատմել է Վրաստանի Ազգային ժողովի Առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեն Հայաստան կատարած այցի ժամանակ: Նրա խոսքով՝ իրենց երկրում բառացիորեն կրկնում էին միեւնույն փաստարկները, որոնք այսօր հնչում են Հայաստանում. շեշտը դրվում էր հնարավոր տնտեսական խնդիրների վրա: Սակայն գրեթե երկու տարի է, ինչ այդ օրենքը գործում է Վրաստանում, եւ սարսափելի ոչինչ չի կատարվել. երկրի տնտեսությունը չի տուժել:

«Կցանկանայի դիմել Խորհրդարանին ու պատգամավորներին. առանց բացառության բոլոր երկրներում կատարվել են ծխելու դեմ օրենքի ընդունումը խոչընդոտելու փորձեր, եւ ամենուր այդ գործողությունների հետեւում կանգնած էր ծխախոտային արդյունաբերությունը», - ասել է դոկտոր Դավիթը: - «Պատգամավորների եւ կառավարության անդամների շրջանում ծխախոտային արդյունաբերության լոբիստներին սովորաբար հեշտ է բացահայտել եւ, ինչպես նաեւ հեշտ է պարզել նրանց գործողությունների դրդապատճառները՝ հաճախ դա սովորական կաշառքն է կամ ծխախոտային ինդուստրիայի հետ կապերը»:

Բժշկի խոսքով՝ իր համար դժվար է պատկերացնել, որ Հայաստանի խորհրդարանում ինչ-որ մեկը կարող է իսկապես հավատալ, որ հակածխախոտային օրենքը կարող է հանգեցնել տնտեսական խնդիրների՝ հաշվի առնելով, որ որեւէ երկրում այդպիսի խնդիրներ չեն ծագել: Իսկ եթե ինչ-որ մեկը շարունակի պնդել դա, ապա տպավորություն կստեղծվի, որ նա ծխախոտի արդյունաբերության ոլորտում խամաճիկ է. ամեն դեպքում այդպես դա կմեկնաբանեն միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ՄԱԿ-ն ու ԱՀԿ-ը, ներկայացուցիչները:

Դոկտոր Դավիթը եւս մեկ անգամ հիշեցրել է, թե որքան կարեւոր է հակածխախոտային օրենքը Հայաստանի համար, չէ որ այն կարող է փրկել հազարավոր կյանքեր. դեռ ավելին, դրա շնորհիվ հնարավոր կլինի խնայել բավականաչափ գումար, որը ծախսվում է ակտիվ կամ պասիվ ծխելու հետեւանքով առաջացած հիվանդությունները բուժելու համար:

«Կուզեի հավատալ, որ առաջիկայում օրենքը կընդունվի, եւ մի քանի տարի անց մենք բոլորս կհամոզվենք, որ բոլոր մտավախությունները զուր էին, ինչպես նաեւ կտեսնենք եւ կզգանք բոլոր դրական փոփոխությունները, որոնք կհաջորդեն այս օրենքի ընդունմանը», - նշել է բժիշկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է