• Latest news

Հակադեպրեսանտների օգտագործումը կարող է արդյունավետ չլինել աուտիզմ ունեցող պացիենտների համար․ գիտնականներ

28 հոկտեմբերի, 2019  22:37

Աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող պացիենտների մոտ օբսեսիվ-կոմպուլսիվ վարքի նվազեցման համար հակադեպրեսանտների օգտագործումը կարող է արդյունավետ չլինել։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ի Murdoch Children’s Research Institute-ի գիտնականները։

Գիտնականներն ուշադրություն են դարձել այն հանգամանքին, որ աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների եւ դեռահասների մեկ երրորդը ստանում են հակադեպրեսանտների դեղատոմսեր, չնայած նրան, որ նման իրավիճակում դրանց արդյունավետության ապացույցներն ակնհայտ չեն։

Կլինիկական հետազոտությունը 7,5-ից 18 տարեկան 146 պացիենտների մոտ ստուգել է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման ախտանշանների նվազեցման համար ֆլուկսետին (հայտնի է նաեւ որպես պրոզակ) դեղամիջոցի հնարավորությունը։ Սկզբնական տվյալները ցույց են տվել դեղի ազդեցության արդյունքում վարքի որոշակի փոփոխություն, սակայն հետագա վերլուծությունը որեւէ էական առավելություն չի հայտնաբերել։

Այդ իսկ պատճառով գիտնականներն ընհանուր պրակտիկայի բժիշկներին խորհուրդ են տալիս չշտապել հակադեպրեսանտներ նշանակել աուտիզմի դեպքում, մանավանդ եթե հաշվի առնվեն այդ դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները։

Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ չնայած հետազոտությունները չեն հայտնաբերել հակադեպրեսանտների որեւէ էական արդյունավետություն աուտիզմով պացիենտների մոտ, դրանց նշանակման ամեն որոշում պետք է ընդունվի անհատական իրավիճակները հաշվի առնելով։ Աուտիզմով հիվանդների մոտ լինում են բավականաչափ այլ ախտորոշումներ եւս, այդ իսկ պատճառով նույնիսկ եթե օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը չարժե բուժել հակադեպրեսանտներով, ապա այլ խնդիրների բուժման համար դրանց օգտագործումը գուցե հնարավոր է։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է