• Latest news

Դժբախտ պատահարի հետեւանքով ձեռքը կորցրած տրակտորիստը ինքնուրույն է հասել մինչեւ հիանդանոց

30 հոկտեմբերի, 2019  09:42

Ավստրալիայի Պերտ քաղաքից ֆերմեր Գերի Վեբսթերը դժբախտ պատահարի հետեւանքով ձեռքը կորցրել է եւ կարողացել մեքենայով ինքնուրույն հասնել մինչեւ հիվանդանոց:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ հունիսին Գերին տրակտորով աշխատում էր իր ֆերմայում: Երբ փոխում էր ցորենի դույլը, նրա ձախ ձեռքը սեղմվել է մեխանիզմի մեջ: Մոտակայքում ոչ ոք չկար, եւ նա ստիպված էր ձեռքն ինքնուրույն ազատել մանեկաբանալու միջոցով, այլապես կարող էր մահանալ արյան կորստից:

Տղամարդը կորցրել է ձախ ձեռքի մեծ մասը եւ աջի 2 մատները, բայց կարողացել է մեխանիզմից ազատվել եւ մեքենա նստել: Չնայած մեքենան մեխանիկական փոխանցման տուփով էր, Գերին կարողացել է մեքենայով ինքնուրույն հասնել տանից 10 կմ հեռավորության վրա գտնվող հիվանդանոց: Գերին պարզաբանել է, որ կարողացել է մեքենան վարել ադրենալինի հորդման շնորհիվ, որը ցավն արգելափակել է:

Օդային բժշկության ծառայության աշխատակիցները տուժածին տեղափոխել են այլ հիվանդանոց շտապ վիրահատություն կատարելու: Այդ ժամանակ նրա կինը եւ երեխաները քնած էին եւ տեղի ունեցածի մասին ոչինչ չգիտեին:

Վիրաբույժ Թիմ Քուփերը կապ է հաստատել տղամարդու ընտանիքի հետ՝ իմանալու համար որեւէ մեկը կարո՞ղ է գտնել նրա մատները եւ ձեռքը: Սակայն այն պահին, երբ վերջույթը հասցվել է Պերտ, չափազանց ուշ էր, եւ այն այլեւս անհնար էր կարել: Ինքը՝ Գերին, խոստովանել է, թե մտքով չի անցել, որ վնասված ձեռքն ու մատները կարող էին պիտանի լինել:

Լուսանկարը՝ Կադր «ABC News»-ի տեսանյութից

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել