• Latest news

Հայաստանում կիրականացվի կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի նոր ծրագիր

1 նոյեմբերի, 2019  17:29

Հայաստանում 2020 թվականին նախատեսվում է իրականացնել կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի նոր ծրագիր։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա հիշեցրել է, որ ներկա պահին երկրում արդեն իրականացվում է կաթնագեղձի եւ արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգ։ Հիմա դրանց կավելանա նաեւ կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգը, որը կատարվում է բժշկական երկու կենտրոններում 55-75 տարեկան քաղաքացիների համար։ Այդ ծրագրին կտրամադրվի 11,2 մլն դրամ։

Պատասխանելով գործընկերների հարցերին, թե ինչու Հայաստանում չի իրականացվում թոքերի քաղցկեղի սքրինինգ, եթե դա երկրում քաղցկեղի առավել տարածված տեսակն է, նախարարն ասել է, որ բոլոր սքրինինգները չէ, որ տնտեսական առումով արդյունավետ են, եւ թոքերի սքրինինգը այդ անարդյունավետներից է։

Նախարարի խոսքով, եթե, օրինակ, համակարգչային տոմոգրաֆիա կատարվի՝ ճառագայթման ցածր չափաբաժնով 40 տարեկանից բարձր 50 հազար ծխողների շրջանում (հենց նրանք են թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկի խմբում), եւ համադրվի հայտնաբերված դեպքերի թիվը դրա համար ծախսված փողերի հետ (համակարգչային տոմոգրաֆիան թանկ հետազոտություն է, իսկ ֆլյուորոգրաֆիան եւ ռեսնտգենը բավարար ինֆորմատիվ չեն եւ միշտ չէ, որ թույլ են տալիս հայտնաբերել թոքերի քաղցկեղը), պարզ կդառնա, որ սքրինինգ անելն իմաստ չունի։

Նախարարը հիշեցրել է, որ թոքերի քաղցկեղի դեմ իսկապես արդյունավետ միակ միջոցը պայքարն է ծխելու դեմ, որը կօգնի կանխել շատ նոր դեպքեր։ Իսկ եթե հիվանդությունն արդեն կա, խորհուրդ է տրվում դիմել բժշկի առաջին իսկ նշանների դեպքում, դա միակ բանն է, ինչ կարելի է անել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել