• Latest news

Միայն կանանց կեսն է ծննդաբերում բնական ճանապարհով․ մասնագետներ

12 նոյեմբերի, 2019  23:48

Մեծ Բրիտանիայում միայն կանանց կեսն է ծննդաբերում բնական ճանապարհով, ինչպես հաշվել են բրիտանական փորձագետները։ Վերջին 10 տարիներին 20 տոկոսով նվազել է բնական ծննդաբերությունների թիվը, որոնք անցնում են առանց արհեստական խթանման եւ առանց վիրաբուժական միջամտության։

Մասնագետներն այդ միտումը բացատրում են ավելորդ քաշ ունեցող ծննդաբերողների թվի աճով՝ շատ դեպքերում նրանք ստիպված են լինում արհեստականորեն խթանել ծննդաբերությունները։ Վերջին տարիներին նաեւ նկատելիորեն աճել է կեսարյան հատումների թիվը։

Վերջին 10 տարիներին արհեստական ճանապարհով խթանված ծնունդների թիվն աճել է՝ 20 տոկոսից մինչեւ 33 տոկոս։ Միաժամանակ, կեսարյան հատումների թիվն աճել է 11 տոկոսից մինչեւ 17 տոկոս։

Մանկաբարձների եւ գինեկոլոգների թագավորական քոլեջի մասնագետները կարծում են, որ այդ երեւույթը երկու հիմնական պատճառ ունի։ Առաջինը՝ բեղմնավորման հետ կապված բարդությունները եւ էքստրակորպորալ բեղմնավորման արհեստական տեխնոլոգիաների օգտագործումը, որոնց շնորհիվ տարիքով, ինչպես նաեւ առողջական եւ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունեցող կանայք հղիանում են։

Երկրորդը՝ անմիջականորեն առաջնածին մայրերի տարիքն է։ Որքան մեծ է կինը, այնքան շատ քրոնիկ վիճակներ, օրինակ՝ հիպերտոնիա կամ դիաբետ ունի։ Այս ամենը բարձրացնում է հավանականությունը, որ ծննդաբերությունը պետք է արհեստականորեն խթանել, կամ կեսարյան հատում կատարել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել